«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծն ընդունվեց
Ազգային ժողովը քիչ առաջ արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը։
Նիստը վարել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
Քվերակությունից հետո «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ օրիանգիծն ընդունվեց 61 կողմ ձայնով. «Քվեարկությունը կատարվել է ձեռքով, որը ընթացակարգի խախտում է, խախտում է նաև այն, որ ԱԺ-ն ուղիղ եթեր չի ապահովել, ժողովուրդը չի նայել քվեարկությունը»։
Ազգային ժողովի դիմաց քաղաքացիներ են հավաքվում են՝ բողոքի ակցիա անցկացնելու նպատակով։
Օրենքի նախագծով նախատեսվում է, որ եթե ինչ-ինչ պատճառներով Ազգային ժողովի նիստը չի կայանում, խոչընդոտվում է, ապա այն համարվում է ոչ թե տապալված, այլ ընդհատված, և նույնիսկ մի քանի անգամ տապալվելուց հետո խորհրդարանը ցրելու հիմքեր չեն լինի, քանի որ օրենքով նստաշրջանը կհամարվի ոչ թե խոչընդոտված, չկայացած, այլ ընդամենը ընդհատված։
Հարակից հրապարակումներ`
- Րոպեներ անց կմեկնարկի ԱԺ արտահերթ նիստը
- «ՀՀԿ-ն ժամը 7:30 արտահերթ նիստ է հրավիրում». Փաշինյանի քայլերը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան