Խորհրդարանի ներուժն օգտագործվում է ԱԺ ընտրությունները ձախողելու վրա. Լենա Նազարյան
«Այսօր ԱԺ կանոնակարգ օրենքի 50-րդ հոդվածում ՀՀԿ խմբակցությունից Արփինե Հովհաննիսյանի և «Ծառուկյան դաշինքից» Գևորգ Պետրոսյանի նախաձեռնությամբ առաջարկվեց մի լրացում, որով ի ցույց է դրվում ՀՀԿ-ի և նրան աջակցողների վախերը սպասվող խորհրդարանական ընտրությունների առնչությամբ »,- ԱԺ հայտարարությունների ժամին հայտարարեց «Ելք» խմբակցությաբ պատգամավոր Լենա Նազարյանը։
«Գործող Սահմանադրությամբ վարչապետի հրաժարականի պարագայում 7-օրյա ժամկետում ԱԺ խմբակցությունները կարող են առաջադրել թեկնածուներ։ Եթե վարչապետ չի ընտրվում, չկան առաջադրումներ, կամ առաջադրված թեկնածուներից ոչ մեկն անհրաժեշտ թվով ձայներ չի հավաքում, ապա քվեարկությունից 7 օր անց անց են կացվում վարչապետի ընտրություններ։ Եթե երկրորդ անգամ վարչապետ չի ընտրվում, ապա խորհրդարանն արձակվում է իրավունքի ուժով։ Հիմա, եթե վարչապետի ընտրություն տեղի չի ունեցել, Սահմանադրությունում խոսք չկա այն մասին, թե ինչ հիմքերով է որ նիտը չի կայացել։
Եվ ահա այսօր մեզ հրամցվում է մի նախագիծ, որը որոշակի այսպես կոչված հիմքերի դեպքում վարչապետ չընտրվելու նիստը համարելու է չկայացած։ Ինչու է նման բան արվում, որտե՞ղ է ՀՀԿ-ի վախը։ Եթե հանկարծ վարչապետի հրաժարականի դեպքում քաղաքացիները որոշեն հավաքվել ԱԺ-ի մոտ, այդ նիստը չհամարվի չկայացած, քանի որ երկու անգամ շարունակ չկայացած համարվելու դեպքում ԱԺ-ն կլուծարվի իրավունքի ուժով։ Ահա այսպիսի մեխանիզմների մշակմամբ է զբաղված ՀՀԿ-ն Ազգային ժողովում։
Աբուրդն այն է, որ ամբողջ պառլամենտի ներուժն օգտագործվում է մի նպատակի համար՝ ԱԺ ընտրությունները ձախողելու և հակահեղափոխական օրակարգ ձևավորելու վրա»,- ասաց Լենա Նազարյանը։
Պատգամավորը շեշտեց՝ ԱԺ ընտրությունները մայիսին տեղի չունեցան միայն այն պատճառով, որպեսզի քաղաքական ուժերը հնարավորություն ունենան վերանայել իրենց քաղաքական գիծը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին