Նոր բան չենք առաջարկում. Արփինե Հովհաննիսյան
«Ներկայացված նախագիծը շատ համահունչ է ԱԺ տարբեր երկրների կանոնակարգ օրենքներում ամրագրված համանման կարգավորումներին»,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով այսօրվա նիստում քննարկված ԱԺ կանոնակարգ օրենքի փոփոխություններին։
Նրա խոսքով՝ առաջարկվող փոփոխությունները նպատակ չեն հետապնդում խոչընդոտել խորհրդարանի լուծարման իրավական մեխանիզմները։
«Նոր բան չենք առաջարկում, այլ ընդամենը փորձում ենք կարգավորել այն դեպքերը, երբ նիստի քվորումը չի ապահովվում կամ նիստի ընթացքը խոչընդոտվում է այնպիսի պատճառներով, որոնք արտաքին ազդեցությամբ են պայմանավորված: Դրանք արտակարգ իրավիճակներն են կամ նիստին պատգամավորների մասնակցությունը խոչընդոտող հանգամանքները: Խոսքը չի վերաբերում միայն վարչապետի ընտրությանը, վերաբերում է առհասարակ ԱԺ նիստերի խոչընդոտմանը: Սա նշանակում է, որ եթե կա խոչընդոտ նիստը սկսելու կամ նիստի ընթացքը շարունակելու, նիստը պետք է ընդհատվի»,- մանրամասնեց Արփինե Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ արվում է ամեն բան, որպեսզի տարբեր իրավիճակների ժամանակ չլինի սահմանադրական ճգնաժամ։
Հարակից հրապարակումներ`
- Քննիչ հանձնաժողով ներկայանալու պարտականությունը կպահպանվի նաև պաշտոնից ազատվելուց հետո. Հովհաննիսյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին