Երևանում կանցկացվի հուշ-երեկո՝ նվիրված լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրին
Ֆրանսահայ նշանավոր երգիչ, Հայաստանի Հանրապետության ազգային հերոս, Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ տարբեր երկրների հեռուստաալիքներ փոխում են իրենց ծրագրերը, տարբեր երկրներում կազմակերպվում են հիշատակի արարողություններ։
Panorama.am-ը հետաքրքրվեց ՀՀ մշակույթի նախարարությունից՝ արդյո՞ք աշխարհահռչակ երգչին նվիրված միջոցառում կազմակերպվելու է Հայաստանում։
Մշակույթի նախարարի մամուլի քարտուղար Անի Սմբատյանը տեղեկացրեց, որ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունենալու ֆրանսահայ նշանավոր երգիչ Շառլ Ազնավուրին նվիրված հուշ երեկո։ Ընթացքի մեջ են նախապատրաստական աշխատանքները։ Այլ մանրամասներ կհայտնեն առաջիկայում։
Նշենք, որ Ելիսեյան պալատը դիտարկում է Երևանում հոկտեմբերին կազմակերպել միջոցառում, որի շրջանակում հարգանքի տուրք կմատուցվի Շառլ Ազնավուրի հիշատակին։ Միջոցառումը կարող է անցկացվել Երևանում հոկտեմբերի 11-12-ին կայանալիք Ֆրանկոֆոնիայի Միջազգային կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում, որին ներկա կլինի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Հիշեցնենք, որ Շ.Ազնավուրը մահացել է հոկտեմբերի 1-ին։ 94-ամյա շանսոնյեն իր կարիեայի ընթացքում ձայնագրել է ավելի քան 1000 երգ, թողարկել շուրջ 100 ալբոմ։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանը՝ Ազնավուրի մասին. Նա նրբանկատ զրուցակից էր
- Մոսկվաբնակները հարգանքի տուրք են մատուցել Շառլ Ազնավուրի հիշատակին
- Սալվատորե Ադամոն պատմել է, թե ինչպես է Շառլ Ազնավուրն ազդել իր ճակատագրի վրա
- ԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգեցին Շառլ Ազնավուրի հիշատակը
- Շառլ Ազնավուրը կհուղարկավորվի 12-րդ դարի վանքում
- Ազնավուրի հարևանները հարգանքի տուրք են մատուցում մեծագույն շանսոնյեին
- Արցախի նախագահ. Ազնավուրն օրհասական պահերին միշտ հարազատ ժողովրդի կողքին էր
- Փարիզը հարգում է Շառլ Ազնավուրի հիշատակը
- Մեզնից հեռացավ Հայը, որը միայն ֆիզիկապես էր գտնվում հայրենիքից դուրս. Արմեն Սարգսյան
- Շառլի կյանքն ինքնին մի հրաշալի ֆիլմ էր՝ լուսավոր և լի մարդասիրությամբ. Սերժ Սարգսյան
- Ազնավուրն աշխարհից մեծ էր. Զոհրապ Մնացականյան
- Հոգելույս Շարլ Ազնավուրը մեզ թողեց իր վառ կերպարը, հիասքանչ երգերը, սերն ու բարությունը. Գարեգին Երկրորդ
- Շառլ Ազնավուրը մշտապես կմնա մեր սրտերում. Հենրիխ Մխիթարյան
- Ազնավուրի հուղարկավորությանը Հայաստանում կհայտարարվի սգո օր. ՀՀ վարչապետ
- Ծաղիկներ և մոմավառություն՝ Շառլ Ազնավուրի հրապարակում
- Աշխարհն այսօր կորցրեց հիրավի ականավոր երգչի. ԱԺ նախագահ
- Ռուսական առաջին ալիքը փոխել է ծրագիրն Ազնավուրի մահվան պատճառով
- Ես Ազնավուրին հրավիրել էի Երևան մասնակցելու Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին. Մակրոն
- Շառլ Ազնավուրը մարմնավորում էր կապը մեր երկու երկրների միջև. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանություն
- Հարգանքի տուրք մեծանուն շանսոնյեի հիշատակին՝ Ազնավուրի հրապարակում
- Ազնավուրի մահը համամարդկային կորուստ է. Վարչապետ
- Մահացել է Շառլ Ազնավուրը