Խաչատուրյան քույրերը՝ մեկուսարանից դուրս
Իրենց հոր՝ Միխայիլ Խաչատուրյանի սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան երեք քույրերից ավագն ու միջնեկը՝ Քրիստինան և Անգելինան, մեկուսարանից դուրս գալուց հետո նախընտրում են տանը մնալ և դուրս չգալ։ 360tv-ին այս մասին պատմել են աղջիկների փաստաբանները՝ Ալեքսեյ Պարշինն ու Ալեքսեյ Լիպցերը։
Պաշտպանների խոսքերով, քույրերը դեռ որևէ ծրագիր չեն կազմում, այլ ուղղակի հանգստանում են տանը և չեն օգտվում դատարանի՝ զբոսնելու թույլտվությունից։
Կրտսեր քորջ՝ Մարիայի փաստաբան Յարոսլավ Պակուլինը պատմել է, որ աղջիկը մոր ուղեկցությամբ արդեն դուրս է եկել զբոսնելու։ Նա նշել է, որ այժմ որոշվում է նրան՝ մոր տան կողքի դպրոց տեղափոխելու հարցը, որպեսզի չգնա Ալտուֆևյան մայրուղով։
Երեք փաստաբաններն այժմ սպասում են փորձաքննության արդյունքներին, որն անցկացվել է Սերբսկիի անվան ինստիտուտում։ Յ. Պակուլինի խոսքով, հետաքննությունը կշարունակվի ևս մի քանի ամիս։
Հիշեցնենք, որ ՌԴ քննչական կոմիտեն հայտնել էր, որ հուլիսի 27-ին Ալտուֆևյան մայրուղու բազմահարկերից մեկի մուտքում հայտնաբերվել է 57-ամյա տղամարդու մարմին՝ պարանոցի և կրծքավանդակի շրջանում դանակի բազմաթիվ հարվածներով։ ՔԿ տվյալներով, նրան դանակով հարվածներ են հասցրել երեք աղջիկները։ Նրանց մեղադրանք է առաջադրված։ Աղջիկները հաստատում են, որ տղամարդը, գտնվելով թմրամիջոցի ազդեցության տակ, առաջինն է հարձակվել նրանց վրա դանակով, նրանք էլ պաշտպանվել են։ Հարցաննությանն աղջիկները խոստովանել են մեղքն ու պարզաբանել, որ իրենց և իրենց հոր միջև թշնամական հարաբերություններ էին հաստատվել այն պատճառով, որ նա երկար ժամանակ իրենց բարոյական տառապանքներ է պատճառել։ Խաչատուրյան քույրերը օգոստոսի 2-ից կալանավորված էին։ Փորձագետները Քրիստինային և Անգելինային ճանաչվել էին մեղսունակ։ Խաչատուրյան քույրերից կրտսերը՝ 17-ամյա Մարիան, հոր սպանության պահին անմեղսունակ է ճանաչվել։ Սեպտեմբերի 27-ին Մոսկվայի Բասմաննի դատարանը փոխել էր Խաչատուրյան երեք քույրերի խափանման միջոցը կալանքը և ընտրել որոշակի գործողություններ կատարելու արգելքը, որը գործելու է մինչև 2018 թ. դեկտեմբերի 28-ը։
Հարակից հրապարակումներ`
- Խաչատուրյան քույրերն ազատ են արձակվել դատական նիստերի դահլիճից
- Խաչատուրյան քույրերից մեկին ազատ են արձակել
- Դատարանը կարող է ազատ արձակել Խաչատուրյան քույրերին
- Խաչատուրյան քույրերից երկուսը կրկին տեղափոխվել են մեկուսարան
- Խաչատուրյան քույրերից երկուսը մեղսունակ են ճանաչվել
- Խաչատուրյան քույրերից ավագն ուղարկվել է հոգեբուժական փորձաքննության
- Փորձագետները Խաչատուրյան քույրերից կրտսերին՝ հոր սպանության պահին անմեղսունակ են ճանաչել
- Հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերից երկուսը կսովորեն մեկուսարանին կից դպրոցում
- Մոսկվայի օմբուդսմենը քննադատել է դպրոցի գործողությունները, որտեղ սովորել են Խաչատուրյան քույրերը
- Հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերը «ստի դետեկտորի» միջոցով ցուցմունք կտան
- Հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերն ընդունել են մեղքը
- Դատարանը կգնահատի հոր սպանության գործով Խաչատուրյան քույրերի ձերբակալման որոշման օրինականությունը
- Հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերը մոտակա ամիսները կանցկացնեն մեկուսարանում
- Մոսկվայում հարազատ աղջիկները սպանել են հորը՝ Միխայիլ Խաչատուրյանին