Այն, ինչ տեղի ունենում ուղղակիորեն միջամտություն է ԱԺ աշխատանքներին. Շարմազանով
«Որևէ մեկը չի ասում, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի չեն ունենալու, և մենք բանակցել ենք արտահերթի հետ կապված, երեկ էլ մեր խմբակցության ղեկավարը բանակցեց վարչապետի հետ, ով հայտարարեց, որ բանակցությունների երկրորդ ռաունդ է սպասվում»,- երեկոյան ԱԺ արտահերթ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
«Այն, ինչ այսօր տեղի է ունենում Կառավարության ղեկավարի կողմից՝ ԱԺ-ի գործերին միջամտություն է։ Ազգային ժողովն անկախ մարմին է, և պատգամավորներն ազատ են քվեարկել իրենց խղճի և համոզմունքի համաձայն։ Ով է ասում, որ մենք քաղաքացիներին դեմ ենք դուրս եկել, սա, պարզապես, այլ բան է»,- նշեց Շարմազանովը։
Լրագրողների հարցերին ի պատասխան՝ ինչպե՞ս է պատրաստվում դուրս գալ խորհրդարանից, քանի որ ցուցարարները փակել են ԱԺ բոլոր մուտքերը, Էդուարդ Շարմազանովն արձագանքեց, որ պետք է դուրս գա, քանի որ գործուղման է մեկնելու։
«Մի քանի ժամից պետք է մեկնեմ գործուղման, չգիտեմ՝ ոնց պետք է մեկնեմ։ Դե, եթե չկարողնանք գնալ, ուրեմն Հայաստանը համապատասխան վեհաժողովում ելույթներ չի ունենաև և կզրկվի նման կարևոր համաժողովին մասնակցելու հնարավարությունից», - հավելեց ԱԺ փոխնախագահը։
Հարակից հրապարակումներ`
- Բանակցություններն ավարտվեցին, Փաշինյանը մանրամասներ պատմեց
- Բաբլոյանը մեկնաբանում է ԱԺ-ում ստեղծված իրավիճակը
- ԱԺ. Քվեարկության հաշվարկն իրականացվել է ՀՀ ԱԺ հաշվիչ հանձնախմբի կողմից
- «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծն ընդունվեց
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին