ՍԴՀԿ-ն համաձայնությունն է հայտնում արտահերթ խորհրադարանական ընտրությունների գաղափարին
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը հայտարություն է տարածել, որտեղ նշված է.
«Կուսակցությունը գտնում է, որ հանրապետությունում ստեղծված ոչ կայուն ու անկանխատեսելի իրավիճակից դուրս գալու միակ ելքը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են, ուստի ՍԴՀԿ-ն իր լիարժեք համաձայնությունն ու աջակցությունն է հայտնում ՀՀ վարչապետի կողմից նախաձեռնվող արտահերթ խորհրադարանական ընտրությունների գաղափարին։
Միևնույն ժամանակ կոչ ենք անում այլ քաղաքական ուժերին չխոչընդոտել երկրում տեղի ունեցող փոփոխությունների բնական հունին և չստեղծել ներազգային անհանդուրժողականության պայթունավտանգ մթնոլորտ, որը կհանգեցնի անկանխատեսելի հետեւանքների։
Հնչակյան կուսակցությունը մեծ հույս է հայտնում, որ առկա քաղաքական ճգնաժամը կլուծվի փոխադարձ հարգանքի, ինչպես նաև ՀՀ քաղաքացիների մեծամասնության պահանջի՝ այն է խորհրդարանական ընտրություն անցկացնելու տրամաբանության ներքո»։
Հարակից հրապարակումներ`
- «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծն ընդունվեց
- Եթե նախագիծը չհանվի շրջանառությունից, ժողովրդին կոչ կանեմ դուրս գալ փողոց. Փաշինյան
- Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Շառլ Ազնավուրի հուղարկավորությանը
- Փողոց դուրս գալով պառլամենտ չեն ձևավորում. Վահրամ Բաղդասարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան