Փաշինյան. ԲՀԿ-ական ու Դաշնակցական նախարարներն ու մարզպետներն ազատված են աշխատանքից
Հանրապետական, Բարգավաճ Հայաստան և Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցությունների կողմից ներկայցել է մի խայտառակ օրինագիծ, որի նպատակը շատ կոնկրետ հակահեղափոխություն իրականացնելն է, այսինքն խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման դեմը փակելը: Բաղրամյան պողոտայում հավաքված բազմության առաջ ելույթ ունենալով` հայտարարեց վարչապետ Փաշինյանը:
Նրա խոսքով, այդ նախագծի ընդունումը դավադրություն է Հայաստանի բարձրագույն իշխանության նկատմամբ: Կառավարության ղեկավարն ասաց, որ այդ որոշման մասին իմանալով, իր աշխատակազմին հրահանգել է աշխատանքից ազատել ԲՀԿ-ական ու Դաշնակցական նախարարներին, մարզպետներին:
«Նրանք բոլորը ըստ էության համարվում են աշխատանքից ազատվածներ»,-ասաց նա:
Փաշինյանը հենց Բաղրամյան պողոտայում էլ ստորագրեց նախարարներ Հրաչյա Ռոստոմյանին, Արծվիկ Մինասյանին, Աշոտ Գրիգորյանին, Լևոն Ֆահրադյանին, Արթուր Խաչատրյանին պաշտոնից ազատելու մասին որոշումները։
Նա ասաց, որ ԲՀԿ-ական փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ցանկություն է հայտնել մնալ ու աշխատել իրենց հետ։
Փաշինյանը հիշեցրեց, որ փաստաթղթերի ներքո պետք է ստորագրի ՀՀ նախագահը։