ԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգեցին Շառլ Ազնավուրի հիշատակը
ԱԺ-ն այսօր սկսել է հերթական նստաշրջանի աշխատանքները: Նիստերի օրակարգում 6 օրենքի նախագիծ է:
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, մինչ օրակարգին անցնելը, ԱԺ-ին առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել աշխարհահռչակ հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակը։
ԱԺ երկրորդ ընթերցման կներկայացվեն «Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» և «Ազատ տնտեսական գոտիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծերը:
ԱԺ առաջին ընթերցման կներկայացվի «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:
ԱԺ նիստերի օրակարգում է նաև «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանի կողմից հեղինակած «ՀՀ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման և բաշխման համակարգերի գործունեությունը, գազի և էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունը ուսումնասիրելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին» նախագիծը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան