Ճապոնացիները թխվածքաբլիթից հավաքել են Մոնա Լիզային և ռեկորդ սահմանել
Ճապոնացիները ռեկորդ են սահմանել. բրնձե թխվածքաբլիթներից հավաքելով հանրահայտ «Ջոկոնդայի» նկարը։
360tv.ru-ն, հղում անելով տեղական Kyodo կայքին, գրում է, որ Սոկա քաղաքի 200 բնակիչ հավաքվել են հրապարակում։ Իրենց ստեղծագործության համար նրանք ընտրել են արտասովոր նյութ՝ սեմբեյ կոչվող բրնձե թխվածքաբլիթներ։ Նրանք օգտագործել են 24 հազար սեմբեյ Լեոնարդո դա Վինչիի գլուխգործոցի հսկայական վերարտադրությունը ստեղծելու համար։ Պատկերը 13 մետր բարձրություն, 9 մետր լայնություն է ունեցել։
Այսկերպ քաղաքի բնակիչները ցանկացել են հրավիրել տուրիստների ուշադրությունն իրենց տարածաշրջանի վրա, ինչը ստացվել է։ Ակցիայի վրա ուշադրություն են դարձրել Գինեսի ռեկորդների գրքի հանձնաժողովի անդամները։ Նրանք արձանագրել են ռեկորդը, դրանից հետո ստեղծագործությունը մասերի են բաժանել ու կերել։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին