Որոշ պատգամավորների խիղճը ոչ թե ժողովրդի ծոցում է, այլ ինչ-որ մարդկանց գրպանում. Կոնջորյան
«Եթե ժողովրդի կամքը հակասության մեջ է այս կամ այն քաղաքական շահերի հետ, ապա մենք ուզած-չուզած հայտնվելու ենք քաղաքական ճգնաժամի հորձանուտում»,- ԱԺ-ում այսօր հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը։
«Պատգամավորի խիղճը պետք է գտնվի ժողովրդի խղճի հետ համահունչ։ Բայց բոլորս գիտենք, որ որոշ պատգամավորների խիղճը ոչ թե ժողովրդի ծոցում է, այլ ինչ-որ մարդկանց գրպանում։ Ժողովուրդը չի ցանկանում, որ պատգամավորների այդ տեսակը շարունակի ներկայացնել իրեն ԱԺ-ում։ Մենք պետք է հաշտվենք այդ իրողության հետ։
Պիտի կարողանանք հասկանալ, որ ժողովուրդը որոշ պատգամավորների չի ցանկանում լիազորել սեփական պատգամը հնչեցնել Ազգային ժողովում, այլ քաղաքական հարթակներում։ Պետք է լինել առավել թափանցիկ և հրապարակային, ստվերային քաղաքականության մշակույթին պետք է վերջ դրվի»,- ասաց պատգամավորը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին