ԱԺ դարպասները քաղաքացիների համար բացվեցին
Ազգային ժողովի այգու գլխավոր դարպասները այօրվանից բաց են քաղաքացիների համար: Քաղաքացիներն ազատ կերպով այգու տարածք կարող են մուտք գործել ժամը 10:00-22:00–ն ընկած ժամանակահատվածում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ԱԺ անվտանգության պետ Սահակ Սահակյանը:
Նա տեղեկացրեց, որ այգու մուտքի դարպասները բաց պահելու հրահանգը տրվել է վարաչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից:
Նշենք, որ դարպասների, բաց լինելով հանդերձ, տարածքում արգելափակոցներ են տեղադրվել։
Անվտանգության ծառայության աշխատակիցներից բացի՝ ԱԺ բակում կան նաև ոստիկաններ:
Հիշեցնենք, ԱԺ դարպասները բացվել էին նաև երեկ՝ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքի ժամանակ։
Բաղրամյան 26-ի դարպասները քաղաքացիների համար բացվել էին ավելի վաղ՝ սեպտեմբերի 21-ին՝ Անկախության տոնի օրը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին