Ազնավուրի մահվան կապակցությամբ ՀՀ դեսպանություններում բացվել են սգո մատյաններ
«Ազգային հերոս Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ` ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանձնարարությամբ ՀՀ բոլոր դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում բացվել են սգո մատյաններ»,-այս մասին ասել է ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։
Հիշեցնենք, որ մեծ շանսոնյեն կյանքից հեռացավ հոկտեմբերի 1-ին՝ 94 տարեկան հասակում։
Ազնավուրի հոգեհանգիստը տեղի կունենա հոկտեմբերի 5-ին՝ Փարիզի Հաշմանդամների տանը, որտեղ գտնվում են Նապոլեոն Բոնապարտի և այլ նշանավոր ֆրանսիացի ռազմական գործիչների դամբարանները։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Շառլ Ազնավուրի հուղարկավորությանը
- Համերգ՝ նվիրված է Շարլ Ազնավուրի հիշատակին
- «Ազնավուր» կենտրոնում սգո մատյան է բացվել
- Մակրոնը Շառլ Ազնավուրի մասին հայերեն գրառում է կատարել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան