Տնտեսություն 09:47 03/10/2018 Հայաստան

Հայաստանը ոչ միայն ներդրումների կարիք ունի, այլև՝ թե բարեգործության, թե ներդրումների...

Տարիների ընթացքում, սկսած 1991 թ. Հայաստանի անկախացումից, ես եզակի հնարավորություն եմ ունեցել հարյուրավոր ժամեր անցկացնել երկրի նախկին երեք նախագահների հետ, նրանց հետ անձնապես քննարկելով Հայաստանի բազմաթիվ հիմնախնդիրներ: Ես նրանց առաջարկել եմ իմ մասնագիտական գնահատականները և հաճախ իմ քննադատությունները՝ երկրի կառավարման վերաբերյալ: Թեև նախագահները գոհ չէին, որ մատնացույց էի անում նրանց թերություններն ու սխալները, սակայն հասկանում էին, որ մտադրություն չունեի նրանց նսեմացնել, այլ օգնել նրանց բարելավել բնակչության կենսապայմանները:

1988 թ.-ի երկրաշարժից ի վեր, ես բարեգործական աշխատանքներ եմ կատարում Հայաստանում և Արցախում, սկզբում որպես Միացյալ հայկական հիմնադրամի (UAF), իսկ հետագայում Հայաստան Արցախ հիմնադրամի  (AAF) նախագահ և Քըրք Քըրքորյանի «Լինսի» հիմնադրամի փոխնախագահ՝ ավելի քան 800 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն հասցնելով Հայաստանին և Արցախին`UAF-ի եւ AAF-ի կողմից, և կառավարելով 242 միլիոն դոլար արժողությամբ ենթակառուցվածքային ծրագրեր` «Լինսի» կողմից ֆինանսավորված: Չնայած այդ տարիներին Հայաստանում տիրող կոռուպցիային, ես խստորեն պայքարել եմ մարդասիրական ապրանքների և գումարների պահպանման համար, մշտապես նախագահների ուշադրությունը հրավիրելով բարձրաստիճան պաշտոնյաների կողմից կատարվող չարաշահումների վրա և պահանջելով, որ նրանց կարգի հրավիրեն կամ պաշտոնից հեռացնեն:

Հայաստան և Արցախ կատարած իմ 58 այցելությունների ընթացքում ես իմ աչքով եմ տեսել մարդկանց մեծամասնության թշվառ պայմանները մեր հայրենիքում ՝ զրկված դրամից, սննդից, դեղորայքից, հագուստից և առաջին անհրաժեշտության այլ ապրանքներից: Տեսնելով ժողովրդի զրկանքների անտեսումը նախագահների կողմից, ես հաճախ և համառորեն ներկայացնում էի նրանց տխուր վիճակը երկրի ղեկավարության ուշադրությունը:

Ինձ հատկապես զայրացնում էին պետական պաշտոնյաների խոսակցություններն այն մասին, որ Հայաստանը միայն ներդրումների կարիք ունի, ոչ թե բարեգործության: Ես նման դատողությունները համարում էի անգութ՝ ժողովրդի տառապանքների նկատմամբ: Յուրաքանչյուր նման հայտարարությունից հետո հակադրվում էի այդ պաշտոնյաներին՝ բացատրելով նրանց հայտարարությունների բացասական հետևանքը:

Հետևաբար, զարմացա, երբ 2018 թ. սեպտեմբերի 23-ին Նյու-Յորքում կայացած իր ելույթում Հայաստանի նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ժողովրդի մարդը հայտարարեց, որ Հայաստան-Սփյուռք հարաբերությունների համատեքստում պետք է խրախուսվի աշխատանքը, այլ ոչ թե բարեգործությունը. ««Հայությունը կարող է Հայաստանին աջակցել ընդամենը մի տարբերակով` Հայաստանում ծավալել տնտեսական գործունեություն, հիմնադրել որևէ բիզնես և աշխատել: Այսօր Հայաստանի ընկալումը հետևյալն է. այն մի երկիր է, որտեղ կարելի է ծավալել տնտեսական գործունեություն, բիզնես հիմնադրել, շահույթ ստանալ, հարստանալ և հարստացնել: Մեր ուղերձը բոլորին հետևյալն է. հարստացեք և հարստացրեք: Մենք ուզում ենք, որ Հայաստանն ընկալվի այդպիսի երկիր, Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր...»:

Արդար լինելով վարչապետի նկատմամբ, նշեմ, որ նա իր ելույթում խոսեց նաև շատ այլ թեմաների մասին, որոնց հետ ես լիովին համաձայն եմ: Նա հսկայական աջակցություն ունի թե Հայաստանում, թե ամբողջ աշխարհում... Նա գրեթե վերացրել է կոռուպցիան հայկական հասարակության մեջ և ներկայացրել ժողովրդի ձայնը, որը քառորդ դարից ավելի, անկախությունից ի վեր անձայն էր մնացել: Այնուամենայնիվ, ինչպես ասել եմ նախկին նախագահներին, այժմ ցանկանում եմ հետևյալ բացատրությունները տալ նոր վարչապետին.
 
1) Ես լիովին աջակցում եմ վարչապետի նախաձեռնությանը, որ Հայաստանը կարիք ունի տնտեսական ներդրումների՝  աշխատատեղեր ստեղծելու և արտահանման ընդլայնման համար: Աշխատատեղեր ստեղծելով, մարդիկ ոչ միայն եկամուտ կունենան իրենց ամենօրյա ծախսերի վճարման համար, այլև կառավարությունը ևս կունենա հարկային եկամուտներ՝ երկրի և բնակչության բազմաթիվ կարիքները հոգալու համար:

2)  Այնուամենայնիվ, վարչապետի կոչը, որ «աշխատանքը պետք է խրախուսվի, ոչ թե բարեգործությունը» հարյուր հազարավոր աղքատների կզրկի իրենց առաջին անհրաժեշտության ապրանքներից: Ներդրումները ժամանակ են պահանջում ժողովրդին հասնելու և արդյունքներ ստանալու համար: Այդ ընթացքում, եթե բարեգործական ջանքերը չխրախուսվեն, շատ աղքատ մարդիկ չեն կարողանա գոյատևել...

3) Ոչ բոլոր սփյուռքահայերը կարող են ներդրումներ կատարել Հայաստանի Հանրապետությունում: Կան տասնյակ բարեգործական կազմակերպություններ, որոնք օրենքով չեն կարող ներգրավվել տնտեսական գործունեության մեջ, քանի որ նրանք կարող են միայն բարեգործություն անել: Երկրաշարժից և Հայաստանի անկախացումից ի վեր հայկական և միջազգային բարեգործական կազմակերպությունները մեծ քանակությամբ օգնություն են ցուցաբերել Հայաստանին և Արցախին: Եթե այդ մարդասիրական օգնությունը չլիներ, կենսամակարդակը ավելի ցածր կլիներ, վտանգելով բազմաթիվ հայերի գոյատևումը: Չխրախուսելով բարեգործությունը, մենք պարզապես խնդրում ենք բարեգործական կազմակերպություններին չօգնել Հայաստանի կարիքավորներին:

4) Հայաստանի կառավարությունները գումարի սղության պատճառով դեռևս չեն կարողացել բավարարել իրենց բնակչության կարիքները: Սփյուռքի բարեգործական կազմակերպությունները օգնություն են տրամադրել, ինչ որ կառավարությունը չէր կարող անել: Եթե անկախությունից ի վեր Հայաստանը բարեգործական օգնություն չստանար, ժողովրդի շատ կարիքներ չէին կարող հոգալ, և Հայաստանը կլիներ ավելի աղքատ երկիր...

5) Եթե նույնիսկ այսօր Սփյուռքը սկսի ներդրումներ կատարել Հայաստանում, դա չի նշանակում, որ նոր միջոցների ներհոսքը մի գիշերվա ընթացքում կբավարարի ժողովրդի բոլոր կարիքները: Իհարկե, որոշ մարդիկ, ի վերջո, կաշխատեն, սակայն շատերը, ինչպես օրինակ, տարեցները, առաջվա նման ոչ մի եկամուտ չեն ունենա իրենց չնչին թոշակներից բացի: Նրանք, ովքեր տեղյակ չեն Հայաստանում տիրող ծայրաստիճան աղքատության մասին, պետք է կարդան «Գարդիան» թերթում 2018 թ. սեպտեմբերի 29-ին հրապարակված Նիք Դանցիգերի հոդվածը՝ «Ավելի լավ է մեռնել». գոյատևության պայքար աղքատության մեջ Հայաստանում» վերնագրով:

6) Թյուր կարծիք է ձևավորվել, որ եթե Հայաստանում շատ ներդրումներ լինեին, ապա կարիք չէր լինի բարեգործության: Գրեթե բոլոր երկրներում, նույնիսկ առավել զարգացած, կան հարյուրավոր բարեգործական կազմակերպություններ, որոնք բավարարում են աղքատ մարդկանց կարիքները: Միայն Միացյալ Նահանգներում բարեգործական կազմակերպությունները միլիարդավոր դոլարների օգնություն են տրամադրում կարիքավոր անհատներին և ընտանիքներին: Եթե ամերիկացիները բարեգործության կարիք ունեն, հայերը անկասկած դեռ երկար ժամանակ բարեգործական օգնության կարիք կունենան...

Հետաքրքիր է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, վերջերս ստեղծեց իր բարեգործական կազմակերպությունը՝ «Իմ քայլը» հիմնադրամը՝ կրթական, առողջապահական, սոցիալական և մշակութային ծրագրերին աջակցելու համար: Նա անում է այն, ինչը միանգամայն անհրաժեշտ է, քանի որ Հայաստանի ժողովուրդը օգնության խիստ կարիք ունի...

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

13:42
Ինչո՞ւ են այս տարի Հրապարակի տոնածառը շուտ ապամոնտաժում
Անցած տարիներին Երևանի ամանորյա զարդարանանք ու լուսավորությունը, Հանրապետության գլխավոր տոնածառը մնում էին մինչև հին տոմարով Նոր տարին՝ հունվարի...
Աղբյուր` Panorama.am
13:25
Բաքուն բողոք է հղել Մոսկվային՝ Ալիևի հասցեին «pedir» բառը հնչեցնելու համար
Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատունը դիվանագիտական ուղիներով ռուսական կողմին տեղեկացրել է քաղաքագետ Վլադիմիր Կարասևի հայտարարություններից հետո...
Աղբյուր` Panorama.am
13:12
Եթե Ադրբեջանը վստահ է իր իրավական դիրքորոշումների վրա, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում. Եղիշե Կիրակոսյան
«Ես չունեմ Հայաստանի՝ Բաքվին արած առաջարկների մասին տեղեկատվություն, բանակցությունները ԱԳՆ-ն է վարում»,- ԱԺ-ում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:05
ՃՏՊ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին, կան հինգ տուժած
Հունվարի 10-ին, ժամը 08:59-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի...
Աղբյուր` Panorama.am
13:02
Մենք պետք է հանձնվենք, ջարդվենք և փախնենք, այսպիսի խնդիր է Փաշինյանի առաջ դրված. Հայկ Նահապետյան
Հայաստանի փորձագիտական շրջանակներում կարծում են, որ Նիկոլ Փաշինյանը համարժեք չարձագանքեց Ալիևի սպառնալիքներին։ Ինչպես կարելի է հակազդել Բաքվի...
Աղբյուր` Panorama.am
12:46
Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Հունվարի 10-ի ցերեկը, 11-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 15-ի ցերեկը սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում...
Աղբյուր` Panorama.am
12:40
Թրամփ. Պուտինը ցանկանում է հանդիպել, մենք պատրաստվում ենք
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ներկայումս նախապատրաստական աշխատանքներ են տարվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր...
Աղբյուր` Panorama.am
12:36
Քիշնևի օդանավակայանից մարդկանց տագնապի ազդանշանով տարհանել են
Քիշնևի օդանավակայանից ուղևորների տարհանման պատճառ դարձած ահազանգը կապված է հրդեհային ազդանշանի միացման հետ և պարզվել է, որ կեղծ է։ Դեպքի մասին...
Աղբյուր` Panorama.am
12:27
Լոս Անջելեսի հրդեհները կարող էին սկսված լինել հրկզիման պատճառով, կա ձերբակալված անձ
Լոս Անջելեսում անտառային հրդեհները, հնարավոր է, սկսվել են հրկիզմամբ։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ, ոստիկանությունն արդեն ձերբակալել է...
Աղբյուր` Panorama.am
12:17
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Դուբայի օպերայում
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հունվարի 17-19-ը Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում ներկայացնելու է «Սիմֆոնիկ...
Աղբյուր` Panorama.am
12:16
7-ժամյա աշխատանքային օրվա անցնելու դեպքում էլ արտաժամյա վճարի իրավանորմի չպահպանման ռիսկը կմնա. Էլեն Մանասերյան
«Մարդկային կապիտալի զարգացման գաղափարը և աշխատաժամանակի ճկունության և աշխատանքային հզորության կատարելագործման պատճառով է նախարարությունը...
Աղբյուր` Panorama.am
11:49
Վազգեն Սարգսյանի մասին պատմող ֆլիմում նկարահանվել է նաև Արսեն Լևոնյանը
Հայտնի դերասան Արսեն Լևոնյանը նկարահանվել է «Վազգենը.Վերջին Սպարապետը» ֆիլմում։ «Մեծ պատիվ էր այս ֆիլմում նկարահանվել...
Աղբյուր` Panorama.am
11:15
Այս տարի ավանդների փոխհատուցում կտրամադրվի մինչև 1942 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիներին
2025 թվականին կշարունակվի ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման...
Աղբյուր` Panorama.am
11:15
Փաշինյանի նախկին խորհրդական. Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէ, թե ինչ է կատարվում երկրում
«Նիկոլ Փաշինյանը գլուխ է գովում, որ հունվարի 1-6-ը օդային ճանապարհով Հայաստան է եկել 20% ավել մարդ, քան անցած տարի։ Սա տիպիկ օրինակ է, թե...
Աղբյուր` Panorama.am
11:08
Հրդեհի գոտում գտնվող Գլենդելում օդն ավելի մաքուր է քան Երևանում. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակել է այս պահին հրդեհի գոտում...
Աղբյուր` Panorama.am
11:08
WTA-250. Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել պայքարից
Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակչում աշխարհի 44-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը զիջել է աշխարհի 67-րդ ռակետ, ամերիկացի Մակարտնի Կեսլլերին:
Աղբյուր` Panorama.am
11:02
ՆԳՆ-ն հրապարակել է սկուտերների, սքեյթբորդների երթևեկության կանոնները
Դրանց խախտումը կառաջացնի տուգանքի նշանակում
Աղբյուր` Panorama.am
10:57
Քաղաքական մուրացկանությամբ խաղաղության չեն հասնում. Շարմազանով
«Ուղիղ 2 տարի առաջ,2023-ի հունվարի 10–ին Ալիեւն ասել է,որ «Մինսկի խմբի համաձայն Քելբաջարի ու Լաչինի շրջանները մնալու էին...
Աղբյուր` Panorama.am
10:35
«Ուրարտու»-ի կիսապաշտպանները հեռացել են ակումբից
Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և ֆուտբոլիստներ Անդրեյ Կրավչուկը և Լուքման Գիլմորն երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագրերը։...
Աղբյուր` Panorama.am
10:22
Բոլոր տվյալները հուշում են, որ Ալիևի և Փաշինյանի ելույթները համաձայնեցված էին. Արմեն Այվազյան
«Այնինչ, Ալիևն առաջիկայում չի համարձակվելու դիմել նոր պատերազմի Հայաստանի դեմ, որովհետև վախենալու է Իրանի ռազմական միջամտությունից, որի հետևանքներն իր համար կարող են մահացու լինել»։
Աղբյուր` Panorama.am
10:14
Անցնող տարին ամենաշոգն է եղել Արդյունաբերական դարաշրջանի ողջ պատմության մեջ
Անցած՝ 2024 թվականը, 1850 թվականից ի վեր ամենաշոգն է եղել։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Եվրոպական հեռահար զոնդավորման և...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լեհաստանում զբոսաշրջիկները «հավատացել» են ChatGPT-ին և արգելափակվել լեռներում
Լեհաստանում զբոսաշրջիկները մոլորվել են լեռներում՝ ChatGPT նեյրոնային ցանցի առաջարկած երթուղին հետևելուց հետո: Tatrzanski-ի հաղորդմամբ, մի...
Աղբյուր` Panorama.am
09:50
Առանց այն էլ միայնակ, «մերկ», անկյունում քշված Հայաստանի համար սա նոր սպառնալիքներ է բերելու. Աբրահամյան
«Ադրբեջանի տարածքային պահանջների ու պատերազմի սպառնալիքներին ի պատասխան, ՀՀ կառավարությունը հաստատեց ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը և ուղարկեց ԱԺ»
Աղբյուր` Panorama.am
09:31
Ձեզ հետ ենք, սիրելի եղբայրներ…Բագրատ Սրբազան
Բաքվում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս գերեվարված հայրենակիցների «դատավարություններից» առաջ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
09:30
Լոս Անջելեսում հրդեհի զոհերի թիվը հասավ 8-ի
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է ութի։ Նոր տվյալները հրպարակել է CNN-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին։...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Փաստ». Ասֆալտի հարցում էլ են այս իշխանությունները ձախողվել
«Փաստ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը ամենաշատը գլուխ են գովում ասֆալտի թեմայով: Ավելին, վերջին...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Փաստ». Ինչ նոր պաշտոնանկություններ են սպասվում առաջիկայում, ովքեր են լքելու պաշտոնները
«Փաստ» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, տարեվերջի օրերին ՀՀ կառավարությունում թեժ քննարկում է եղել. Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
08:57
Հունվարի 10-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքներն աճել են, եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 10-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 393 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյանը որոշել է օրհներգի տեղերը փոխել իր ճաշակով, ու արդեն օրենքը խախտել են. Մանուկյան
12:55 10/01/2025

Փաշինյանը որոշել է օրհներգի տեղերը փոխել իր ճաշակով, ու արդեն օրենքը խախտել են. Մանուկյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}