Պավել Մանուկյանը հացադուլ է սկսում
Շենգավիթի դատարանում այսօր շարունակվեց ՊՊԾ գնդի գրավման գործով «Սասնա ծռերի» խմբի անդամների դատավարությունը։ Այս գործով դեռևս կալանքի տակ են Պավել Մանուկյանը, Արմեն Բիլյանը և Սմբատ Բարսեղյանը, մյուսների խափանման միջոցները փոխվել են։
Այսօրվա նիստի ժամանակ Պավել Մանուկյանը հայտարարեց, որ հացադուլ է սկսում:
«Քանի որ իմ բոլոր հայտարարությունները, բերված ապացույցները հնարավարություն չեն տալիս դատարանին անաչառ վերաբերմունք ցուցաբերել հատկապես իմ խափանման միջոցի հարցում, այսօր հայտարարում են, որպես պայքարի միջոց, հացադուլ, հրաժարվելու եմ բժշկական բոլոր տեսակի օգնություններից, դեղամիջոցներից»,- ասաց նա՝ հավելելով, որ կշարունակի հացադուլը մինչև խափանման միջոցը չփոխվի։
Պ. Մանուկյանը ասաց, որ շատ հավանական է հաջորդ նիստին հրաժարավի դատարան գալուց, քանի որ չի տեսնում դատարանի անաչառությունը։
Մեղադրական եզրակացության համաձայն. Պավել Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 2015թ. ապրիլի 24-ին Երևան քաղաքում բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով և վնասելով, ինչպես նաև իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով արտահայտված, հասարակական անվտանգությունը վտանգող զանգվածային անկարգություններ հրահրելու ուղղակի դիտավորությամբ, սկսած 2014թ. մայիսից կատարել է դրա կազմակերպմանն ուղղված նախապատրաստական գործողություններ, ինչպես նաև 17.07.2016թ. կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել հրազեն ու ռազմամթերք, ապա կազմակերպված խմբի կազմում, զենքի գործադրմամբ, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնությամբ՝ զավթել և պահել է շենքեր, շինություններ և տրանսպորտային միջոցներ՝ զուգորդված դրանք ոչնչացնելու, վնասելու սպառնալիքով, ինչպես նաև նույն եղանակներով պատանդ է վերցրել և պահել երկուսից ավելի անձանց, որոնք կատարել է զավթածը և պատանդներին ազատելու պայմանով պետությանը գործողություններ կատարելուն հարկադրելու նպատակով, նույն ժամանակ կազմակերպված խմբի կազմում, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով, ինչպես նաև դրա գործադրման սպառնալիքով՝ հափշտակել է հրազեն ու ռազմամթերք , բացի այդ հրկիզման եղանակով դիտավորությամբ ոչնչացրել է տրանսպորտային միջոցներ՝ սեփակատատերերին պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս։
Հարակից հրապարակումներ`
- Ինչու չեն փոխում Պավել Մանուկյանի խափանման միջոցը
- Միանշանակ, ՊՊԾ գնդում ես պատանդ եմ եղել. Օսիպյան
- Պավել Մանուկյանը կմնա կալանավորված
- Պավել Մանուկյանը պնդեց՝ ոստիկանին կրակելու մասին ցուցմունքը
- Փաստաբանների պարզաբանումը Պավել Մանուկյանի հայտարարությունների վերաբերյալ
- ՊՊԾ գնդում ոստիկանի ուղղությամբ պատահական կրակոցի հեղինակը Էդվարդ Գրիգորյանն է. Պավել Մանուկյան
- ՊՊԾ գունդը գրաված խմբի անդամներից ևս երկուսը գրավի կիրառմամբ ազատ արձակվեցին
- ՊՊԾ գունդը գրաված խմբի անդամներից Արմեն Լամբարյանն ազատվել է կալանքից
- «Ես երբեք մեղավոր չեմ լինում». Պավել Մանուկյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան