ՎիվաՍել-ՄՏՍ-ից բջջային սարքերի ապառիկ ձեռքբերում «Unibank»-ի միջոցով ՝ 0% դրույքով, 0% կանխավճարով և 0% սպասարկման վճարով
ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ «Unibank»-ի միջոցով ապառիկ եղանակով ընկերության սպասարկման կենտրոններում կարելի է գնել բջջային սարքեր՝ տարեկան 0% դրույքով, 0% կանխավճարով, առավելագույնը 12 ամիս ժամկետով և առանց որևիցե սպասարկման վճարի: Սարքի նվազագույն արժեքը պետք է կազմի 29,900 դրամ:
Ընկերությունից հայտնում են, որ բջջային սարքերի ապառիկ ձեռքբերման համար վարկի առավելագույն սահմանաչափը 1,500,000 դրամ է:
«Կարևորելով հաճախորդների հարմարավետության սկզբունքը՝ ապառիկը կձևակերպվի տեղում: Առաջարկը գործում է մինչև 2018թ. հոկտեմբերի 31-ը և ընդգրկում է շարժական սարքերի լայն շրջանակ՝ գնային տարբեր կատեգորիաներում»,-ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- ՎիվաՍել-ՄՏՍ. Կամավորությունը՝ արժեհամակարգ
- ՎիվաՍել-ՄՏՍ-ը պաշտոնապես տեղեկացնում է, որ չի իրականացրել և չի իրականացնում գաղտնալսում
- Ճանաչողական այցով Հայաստան ժամանած վիրահայ պատանիներն այցելել են ՎիվաՍել-ՄՏՍ
- «Samsung Galaxy Note 9» 128 ԳԲ սմարթֆոնն արդեն վաճառքում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին