Քաղաքական ուժերի ինքնասպանությունների շարքը շարունակվում է. Փաշինյան
Խորհրդարանում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից խնդրեց ներկայացնել արտահերթ ընտրությունների անցկացման հարցը։
«Լինելու՞ են բանակցություններ, լինելու՞ է որևիցե փաստաթուղթ և ընդհանրապես ինչ փուլում է գտնվում գործընթացը»,- հարցրեց պատգամավորը։
Կառավարության ղեկավարը պատասխանեց. «Երեկ ԱԺ նախագահի աշխատասենյակում հանդիպման ընթացքում, որին ԱԺ նախագահը անձամբ ներկա չի եղել, նրա հետ քննարկումներն առանձին են եղել, եղել է հետևյալ տրամաբանությունը՝ ես ասել եմ, որ դեկտեմբերին ՀՀ-ում պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ասել եմ մեխանիզմի մասին, և Հանրապետական, «Ծառուկյան դաշինք» խմբակցությունների ներկայացուցիչներն ասել են, որ վարչապետի պաշտոնը թափուր մնալու դեպքում իրենք չեն պատրաստվում վարչապետի թեկնածու առաջադրել։ Սրան համաձայն է եղել նաև ՀՅԴ-ն»։
Փաշինյանի կարծիքով՝ գործընկերները հստակ արձանագրել են այն քաղաքական իրավիճակը, որն այսօր առկա է երկրում. «Կարծում եմ, որ խելամտությունը ստիպում է, որ երկրորդ մայիսի 1 անելու գաղթակղությանը տրվելն անտեղի և ավելորդ կլինի։ Այսօր մամուլում որոշակի հրապարակումներ կան, որոնց տրամաբանությունը առնվազն նույնական չէ իմ նշած բովանդակության հետ և անկեղծ ասած՝ դա մեծ խնդիր չեմ համարում, համենայն դեպս, ՀՀ քաղաքացիների և մեր կառավարության համար։ Կարծում եմ՝ խնդիրներ առաջանում են և կառաջանան նման հայտարարություններ անողների համար։ 2018 թվականի մայիսի ես այս ամբիոնից էլ հայտարարեցի քաղաքական որոշ ուժերի ինքնասպանություն գործելու փաստի մասին, և կարող եմ ասել, որ ցավալիորեն, ինքնասպանությունների շարքը շարունակվում է»։
Հարակից հրապարակումներ`
- Մենք այսպես ո՞ւր ենք գնում ընտրությունների, այս ձևով ընտրված ԱԺ-ն ո՞ւմ է պետք. Ռուստամյան
- Նիկոլ Փաշինյանն օր առաջ ուզում է Ազգային ժողովում ունենալ մեծամասնություն. Արմեն Աշոտյան
- Բանակցություններն ավարտվեցին, Փաշինյանը մանրամասներ պատմեց
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին