Չժազու Ուցզիի նկարն աճուրդում վաճառվել է ռեկորդային գնով
Ֆրանսիացի նկարիչ-աբստրակցիոնիստ, գրաֆիկ, չինական ծագումով Չժազու Ուցզիի ստեղծագործությունը Հոնկոնգում աճուրդի ժամանակ վաճառվել է ռեկորդային՝ 65,2 միլիոն դոլարով։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, հայտնում է Sotheby's աճուրդային տունը։
Նշվում է, որ խոսքը գնում է «Հունիս-հոկտեմբեր 1985» տրիպտիխի մասին, որը նարնջագույն-մանուշակագույն բնապատկեր է, հիշեցնում է արևմտյան աբստրակտ արվեստը։
Կտավի վաճառքից ստացված գումարը ռեկորդ է սահմանել. մինչ այս ասիացի նկարիչների՝ յուղաներկով արված գործերը երբևէ աճուրդում նման գնով չի վաճառվել։
#AuctionUpdate: ‘Juin-Octobre 1985’, the largest work by Franco-Chinese artist Zao Wou-Ki, sold for HK$510m / US$65m: world auction record for Zao Wou-Ki, world auction record for an oil painting by an Asian artist, most valuable painting sold by any auction house in #HongKong pic.twitter.com/wyEbE9zGYC
— Sotheby's (@Sothebys) September 30, 2018