Դեկտեմբերին ընտրություններ կազմակերպելը տրամաբանական չէ. Վահրամ Բաղդասարյան
«Գարնանը՝ տրամաբանական ժամկետներում, մենք պատրաստ ենք համերաշխ, առանց ցնցումների գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Այդ ընթացքում պետք է ապահովենք ԱԺ-ի բնականոն աշխատանքը»,- լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով երեկ Նիկոլ Փաշինյանի և խմբակցությունների միջև տեղի ունեցած քննարկումներին:
Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ ԱԺ կանոնակարգում փոփոխություններ անելու նախագիծը պետաիրավական հանձնաժողովում քննարկվել է իր և վարչապետի՝ հոկտեմբերի 1-ի հանդիպումից առաջ, բայց Նիկոլ Փաշինյանը որևէ բան չի ասել դրա վերաբերյալ: «Երեկ առավոտյան ինձ զանգ է եղել, որ չդնենք քվեարկության, որպեսզի գան և քննարկեն: Դրանից հետո վարչապետը եղել է ինձ մոտ և ասել, որ դեկտեմբերին գնում ենք արտահերթ ընտրությունների: Մասնագետները պնդում են, որ այդ օրենսդրական նախաձեռնությունը որևէ ձևով չի կարող կանխարգելել արտահերթ ընտրությունները»,- ասաց նա:
Անդրադառնոլով այս գիշեր տեղի ունեցած իրադարձություններին՝ Վահրամ Բաղդասարյանը շեշտեց, որ վարչապետն ուղղակի եկել էր իրազեկելու, որ բանակցությունների չի եկել։
«Ասաց՝ եկել եմ իրազեկելու, որ դեկտեմբերին գնում ենք ընտրությունների: Մենք, բնականաբար դեկտեմբերի հետ կապված որևէ քննարկում չենք կազմակերպել, քանի որ դա տրամաբանական չէ՝ առանց քաղաքական ուժերի հետ խորհրդակցելու և նրանց հնարավորություն տալու, որ նրանք պատրաստվեն ընտրությոունների»,- ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյանն օր առաջ ուզում է Ազգային ժողովում ունենալ մեծամասնություն. Արմեն Աշոտյան
- Զիջման տեղ չկա, և ընտրությունները լինելու են դեկտեմբերին. Էդմոն Մարուքյան
- Երեկ մենք որևէ պայմանավորվածություն ձեռք չենք բերել. Միքայել Մելքումյան
- Բանակցություններն ավարտվեցին, Փաշինյանը մանրամասներ պատմեց
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին