Երեկ մենք որևէ պայմանավորվածություն ձեռք չենք բերել. Միքայել Մելքումյան
«Երեկ մենք որևէ պայմանավորվածություն ձեռք չենք բերել, լսել ենք տեղեկատվություն, թե ինչ է պատրաստվում կառավարությունն անել, ինչ մտադրություններ ունի։ Կային, բնականաբար, փաստարկներ, հակափաստարկներ, այդ բոլորը քննարկվեց, և կառավարությունը մնաց իր տեսակետին, որ ԱԺ արտահերթ ընտրությունները նախապատրաստվում են դեկտեմբեր ամսին»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։
Հարցին՝ պայմանավորվածություն եղել է, որ ԲՀԿ-ն վարչապետի թեկնածու չի առաջադրելու, պատգամավորը պատասխանեց տարբեր հարցերի շուրջ խոսակցություններ են եղել, բայց պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել։
«Պայմանավորվածություն կարող է լինել այն դեպքում, եթե պաշտոնապես քննարկես։ Պայմանավորվել ենք շարունակել այդ շփումները։ Մենք մեր տեսակետներին ենք մնում։ Հիմնավորումն այն է, որ պետք է լինի նոր Ընտրական օրենսգիրք, որն առայժմ չկա։ Պետք է որոշակի ադապտացիոն շրջան, որպեսզի քաղաքական ուժերի համար ստեղծվեն հավասար պայմաններ, և երրորդ՝ քաղաքական կոնսենսուս»,- ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավորը։
Միքայել Մելքումյանը կրկին շեշտեց՝ իրենք որևէ պաշտոնական որոշում չունեն, շփումները շարունակվում են։
Նրա խոսքով, ՀՀ վարչապետի հետ երեկվա հանդիպման ժամանակ քննարկվել է նաև վարչապետ չառաջադրելու պատրաստակամությունը գրավոր ամրագրելու հարցը, սակայն այս հարցում ևս վերջնական պայմանավորվածություն ձեռք չի բերվել։
«Եղել է տեսակետ, որ ջենթլմենական պայմանավորվածություն լինի, պարտադիր չէ՝ այդ հուշագիրը լինի։ Գործող կառավարությունը, որ ձևավորվել էր, առանց հուշագրի էր չէ՞ ձևավորվել»,- հիշեցրեց պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
- Բանակցություններն ավարտվեցին, Փաշինյանը մանրամասներ պատմեց
- Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում որևէ մեկի հասցեին վիրավորական արտահայտություններ չհնչեցնել
- Արարատ Միրզոյան. Վերադարձ հնին չի լինելու
- Ելք խմբակցության պատգամավորները ԱԺ-ում են
- Ովքեր են կողմ քվեարկել «ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին
- Փաշինյան. ԲՀԿ-ական ու Դաշնակցական նախարարներն ու մարզպետներն ազատված են աշխատանքից
- «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծն ընդունվեց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան