Հայաստանում տոմատի հյութերի արտադրությունը գրեթե 50%-ով նվազել է
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2018 թվականի հունվար-օգոստոսին Հայաստանում արտադրվել է 7 մլն 166.6 հազար լիտր բնական հյութ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտադրության ծավալները նվազել են 2.7%-ով:
Ըստ վիճակագրության՝ այս տարվա ութ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում մրգահյութերի արտադրության ծավալն աճել է 1 տոկոսով՝ կազմելով 6 մլն 891.7 հազար լիտր, իսկ տոմատի հյութերինը նվազել է՝ 49.4 տոկոսով և կազմել 274.9 հազար լիտր:
Ինչ վերաբերում է ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությանը, ապա 2018 թ-ի հունվար-օգոստոսին նախորդ տարվա համեմատ այն աճել է 16.8%-ով` կազմելով 70 մլն 983.3 հազար լիտր: