Չինացի հայտնի դերասանուհին տուգանվել է
Չինացի հայտնի դերասանուհի Ֆան Բինբինը տուգանվել է 70 միլիոն դոլար հարկերից խուսափելու համար։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, չինական պետական ԶԼՄ-ների տվյալներով, տուգանքը կազմում է 69,74 միլիոն դոլար, մինչդեռ դերասանուհու պարտքը հարկային մարմիններին կազմել է 37 միլիոն դոլար։
Նաև հաղորդվում է, որ Ֆան Բինբինը, ով հուլիսի 1-ից չէր հայտնվում հանրության առջև, խախտել է լռությունը՝ Weiboո-վ ուղերձ հղելով իր երկրպագուներին։
Նա հայտարարել է, որ «արժանի չէ հասարակության վստահությանը և, որ հիասթափեցրել է բոլոր երկրպագուներին, ովքեր սիրում են իրեն»։
Նշենք, որ Ֆան Բինբինը նկարահանվել է «Երկաթե մարդը 3», «Իքս մարդիկ. Անցած ապագայի օրերը» ֆիլմերում։