Պաշտոնանկ արված նախարարների թափուր պաշտոնների համար արդեն իսկ թեկնածուներ կան. նախարար
«Պաշտոնանկ արված նախարարների թափուր պաշտոնների համար արդեն իսկ թեկնածուներ կան»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց ՀՀ կրթության և գիտության նախարար, «Քաղաքացիական պայմանագրի» անդամ Արայիկ Հարությունյանը։
«Երեկվա իրադարձություններից հետո թեթև քննարկում եղել է, երբ վերջնական որոշումներ կայացնենք, տեղյակ կպահենք»,- ասաց նա։
Լրագրողները նախարարից հետաքրքրվեցին՝ ինչու են շեղվում նախապես հայտարարված այն դրույթից, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները պիտի լինեն մայիս-հունիս ամսին, Արայիկ Հարությունյանն արձագանքեց.
«Հայաստանում կա քաղաքական ճգնաժամ և այդ քաղաքական ճգնաժամը սեղմ ժամկետում պետք է հանգուցալուծվի։ Մենք այն ժամանակ ասում էինք՝ հիմա ընտրությունները ձեռնտու են Քաղաքացիական պայմանագրին և, ըստ էության, հեղափոխական ուժերը կստանային բացարձակ մեծամասնություն։ Որպեսզի հավասար պայմաններ ստեղծեինք քաղաքական ուժերի համար, ասացինք, որ ժամանակ տանք նրանց հավասար պայմաններում պատրաստվել այդ ընտրություններին, սակայն հիմնական քաղաքական ուժերը դրա փոխարեն «սատանի մայլում քյանդրբազություն են անում»,-շեշտեց նա:
Հարակից հրապարակումներ`
- Այս ամիսների ընթացքում իմ բոլոր հմտությունները ներդրել եմ ոլորտի զարգացման համար. նախկին նախարար
- Նախկին գյուղնախարար. Չեմ խուսափել պատասխանատվությունից
- Նախագահը հրամանագրեր է ստորագրել վեց նախարարների ազատման մասին
- Փաշինյան. ԲՀԿ-ական ու Դաշնակցական նախարարներն ու մարզպետներն ազատված են աշխատանքից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան