Սեպտեմբերին օգոստոսի համեմատ սպառողական շուկայում արձանագրվել է գնաճ
2018թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.3% գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 1.2% գնաճով:
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, նշված ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է սննդամթերքի (ներառյալ ոչ ալկոհոլային և ալկոհոլային խմիչք, ծխախոտ) և ոչ պարենային ապրանքների` համապատասխանաբար 1.1% և 0.4% գնաճ, իսկ ծառայությունների ոլորտում արձանագրվել է սակագների 0.6% նվազում:
2018թ. սեպտեմբերին 2017թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 99.2%, այդ թվում, սննդամթերքինը (ներառյալ ոչ ալկոհոլային և ալկոհոլային խմիչք, ծխախոտ)՝ 97.0%, ոչ պարենային ապրանքներինը՝ 101.4%, ծառայությունների սակագներինը՝ 100.7%:
2018թ. հունվար-սեպտեմբերին սպառողական գների միջին ամսական նվազումը կազմել է 0.1% (նախորդ ամսվա նույն ժամանակահատվածում գրանցվել է 0.2% նվազում):