Նախկին գյուղնախարար. Չեմ խուսափել պատասխանատվությունից
Գյուղատնտեսության նախարարի պաշտոնից ազատված Արթուր Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել իր կուսակցությանը, ՀՀ նախագահին, կառավարության անդամներին։
Դաշնակցական գործիչի տարածած հայտարարության մեջ ասված է.
«Թողնելով ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնը՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ կուսակցությանը երկրի համար այս վճռորոշ պահին ինձ վստահելու և նախարարի պաշտոնում առաջարկելու համար։ Ինչպես նաև շնորհակալություն եմ հայտնում ՀՀ Նախագահին, կառավարության բոլոր անդամներին, ԱԺ պատգամավորներին, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին և իհարկե գյուղատնտեսության նախարարության աշխատակազմին, հողի մշակներին, ձեռնարկությունների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին այս 4,5 ամսվա համատեղ աշխատանքի համար։
Թե՛ որպես նախարար, թե՛ որպես մարզպետ և փոխնախարար աշխատել եմ՝ առաջնորդվելով իմ սկզբունքներով, չխուսափելով պատասխանատվությունից ու նախաձեռնություն ցուցաբերելուց, ներդնելով իմ գիտելիքների ու փորձի ողջ պաշարը։
Թերևս այսքանը։ Լավ եղեք»։
Հիշեցնենք, որ ԲՀԿ-ական ու դաշնակցական նախարարների ազատման մասին որոշումները վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց Բաղրամյան պողոտայում՝ հանրահավաքի ժամանակ։
Հարակից հրապարակումներ`
- Նախագահը հրամանագրեր է ստորագրել վեց նախարարների ազատման մասին
- Փաշինյան. ԲՀԿ-ական ու Դաշնակցական նախարարներն ու մարզպետներն ազատված են աշխատանքից