ԱԱԾ. Կանխվել է անասնագողության դեպք
Սեպտեմբերի 29-ին ժամը 1:15-ի սահմաններում Լոռու մարզի Պաղաղբյուր գյուղի բնակիչ Խ. Գրեյանը հայտնաբերել է, որ գոմից խոշոր եղջերավոր անասուններ են գողացել:
ԱԱԾ մամուլի կենտրոնի փոխանցմամբ, այդ մասին նա անմիջապես տեղեկացրել է գյուղի հարևանությամբ տեղակայված ՀՀ ԱԱԾ ՍԶ սահմանապահ ուղեկալի պետին: Համապատասխան գործողությունների արդյունքում, պետական սահմանի պահպանություն իրականացնող սահմանապահ վերակարգը քիչ անց հայտնաբերել է 7 գլուխ խոշոր եղջերավոր անասունները,
ինչպես նաև պարզել, որ փշալարային արգելափակոցների մոտ 2-3 մետր հատվածը կտրված է:
«Սահմանապահ զորքերի զինծառայողների արհեստավարժության շնորհիվ անասնագողության դեպքը կանխվել է: Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Տաշիրի բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն»,-հայտնում են ԱԱԾ-ից։
Հարակից հրապարակումներ`
- 4 անձի մեղադրանք է առաջադրվել՝ խոշոր չափերի անասնագողությունների փաստով
- Ոստիկանության ծառայողը ստիպել է ընդունել չբացահայտված անասնագողությունները. ՀՔԾ
- Զինված անասնագողեր` հայ-ադրբեջանական սահմանագծում