«Հրապարակ». Ո՞վ է մարզում «ասողը»՝ մարզպե՞տը, թե՞ պատգամավորը
«Հրապարակ» թերթը գրում է. ««Քաղպայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը, որը նոր իշխանությունների «Սաշիկ» դառնալու հավակնություններ ունի և որոշել է դա սկսել Հրազդանից, գրեթե տեռոր է անում Կոտայքի մարզպետի նկատմամբ, որ նա հնազանդորեն կատարի իր հրահանգները։ Ասում են՝ Միքայելյանն է որոշում, թե ով պետք է դառնա գյուղապետ, ով՝ մարզպետարանի վարչության պետ, ով պետք է հրաժարական ներկայացնի և այլն։ Տեղեկություններ կան, որ նա մարզպետին հրահանգել է ամեն գնով ազատվել մարզպետարանի առողջապահության և սոցիալական հարցերի վարչության պետից, որի պաշտոնի այլ «թեկնածու» ունի ինքը, սակայն մարզպետը հայտնել է, որ պետն անդրդվելի է՝ չի գրում հրաժարականի դիմում»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները