Մահացել է Անտոնինա Մահարին
Հիվանդանոցում 94 տարեկանում իր մահկանացուն է կնքել լիտվացի արձակագիր, Հայաստանի գրողների միության անդամ Անտոնինա Մահարին՝ Գուրգեն Մահարիի կինը։
Panorama.am-ը Գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանից տեղեկացավ, որ 4 տարի հիվանդ է Անտոնինա Մահարին, վերջին տաս օրը անգիտակից վիճակում էր, հիվանդանցում էր։
Մոտ երեք տարի առաջ Ա. Մահարին հարցազրույց էր տվել Panorama.am-ին։ Նա բնակվում էր միայնակ՝ Արաբկիր համայնքի շենքերից մեկում, բնակարանային պայմաններն անմիխիթար էին։
«Երազում եմ նստել ու գրել, բայց ցուրտ է, ձեռքերս սառում են: Հիմա գրում եմ իմ մտքում: Ամառը եկեք, կտեսնեք` ինչ ջերմ է այստեղ, արևը մտնում է սենյակ, տաքացնում», -ասել էր տիկին Մահարին:
Նա Գուրգեն Մահարու մասին հուշեր էր գրել։
«Շատ դժբախտ մարդ էր Մահարին և այդ պատճառով էլ նրան սիրում էի ու վերջ։ Լսեք, նա ինձ հարազատ մարդ է, դժվար ժամանակները եղել ենք միասին: Ինչպիսին ձեր սերն է` սիրեցինք, գնացինք անկողին, այդպես չէր: Դա միանգամայն այլ սեր էր, ես ցանկանում էի նրան փրկել, նա մահանում էր, ցանկանում էի նրան դուրս բերել գերեզմանից: Դուք դա չեք հասկանա, դա միանգամայն այլ սեր էր: Շատ թանկագին մարդ էր, նրա հետ երջանիկ էի ու դրա համար նրա հետ էի», -ասել էր Անտոնինա Մահարին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան