Այս ամիսների ընթացքում իմ բոլոր հմտությունները ներդրել եմ ոլորտի զարգացման համար. նախկին նախարար
Արթուր Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների աշխատակիցների, համակարգի ընկերությունների ներկայացուցիչների հետ։
նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝
Արթուր Գրիգորյանը նշել է, որ պաշտոնը թողնում է քաղաքական իրողություններով պայմանավորված, ապա շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար և հույս հայտնել, որ նախարարությունը կշարունակի բնականոն աշխատանքը՝ իրականացնելով նախանշված բոլոր ծրագրերը:
«Այս ամիսների ընթացքում իմ բոլոր հնարավորություններն ու հմտությունները ներդրել եմ ոլորտի զարգացման համար: Հավատացած եմ, որ ձեր երկար տարիների փորձն ու ուժը այսուհետ ևս կշարունակեք ներդնել էներգետիկ համակարգի անվտանգության ապահովման, հուսալիության բարձրացման ու զարգացման համար»,-ասել է Արթուր Գրիգորյանը:
Հարակից հրապարակումներ`
- Նախկին գյուղնախարար. Չեմ խուսափել պատասխանատվությունից
- Նախագահը հրամանագրեր է ստորագրել վեց նախարարների ազատման մասին
- Փաշինյան. ԲՀԿ-ական ու Դաշնակցական նախարարներն ու մարզպետներն ազատված են աշխատանքից
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան