Շառլ Ազնավուրի հուղարկավորության օրը Արցախում սուգ կհայտարարվի
Շառլ Ազնավուրի հուղարկավորության օրը Արցախում կհայտարարվի սգո օր: Այս մասին «Արցախպրես»-ին հայտնել է նախագահ Բակո Սահակյանի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:
Հիշեցնենք, որ նման հայտարարությամբ հանդես է եկել նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Արդեն հայտնի է, որ Շառլ Ազնավուրի հուղարկավորությունը տեղի կունենա հոկտեմբերի 5-ին։
Միացյալ Նահանգներում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այնտեղից կմեկնի Փարիզ՝ մասնակցելու աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հոգեհանգստի և հուղարկավորության արարողություններին։
94-ամյա հանրահռչակ երգչի մահը վրա էր հասել հոկտեմբերի 1-ին, ինչպես հետո հայտարարեցին բժիշկները սրտի կանգի պատճառով։ Նախատեսված էր, որ Ազնավուրը հաջորդ շաբաթ կժամաներ Հայաստան։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Սարգսյանը վիճահարույց օրինագծին կանդրադառնա Երևան վերադառնալուն պես
- Աշխարհը հրաժեշտ կտա Ազնավուրին հոկտեմբերի 5-ին
- Շառլ Ազնավուրի մահվան պատճառը
- Ազնավուրի հուղարկավորությանը Հայաստանում կհայտարարվի սգո օր. ՀՀ վարչապետ
- Մահացել է Շառլ Ազնավուրը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին