Ինտերնետի հիմնադիրը մտադիր է փոխարինել այն՝ անարդարության պատճառով
Ժամանակակից ինտերնետի հիմնադիր Թիմատի Բերներս-Լին մտադիր է նոր ցանց ստեղծել, որը պետք է փոխարինի ներկայինիս։ Այս մասին հայտնել է Business Insider-ը։
Գյուտարարն իր միկրոբլոգում ներկայացրել է նոր կառուցվածք Inrupt-ը, որը պետք է ապահովի Բերնարս-Լիի Solid նախագիծը՝ բաց ելքային կոդով։ Այս կառույցների հիմնական տարբերությունն ինտերնետից այն է, որ օգտատերերն իրենք կարող են ընտրել, թե որտեղ պահպանել իրենց տվյալները՝ դրանք չտրամադրելով խոշոր ՏՏ ընկերություններին։
Ինտերնետի հիմնադիրը հայտարարում է, որ այժմ համացանցը հասել է «կրիտիկական շրջադարձային կետի»։
«Համացանցը դարձել է անարդարության ու բաժանման շարժիչի։ Այն կառավարվում է հզոր ուժերի կողմից, որոնք օգտագործում են այն իրենց սեփական նպատակների համար»,-ասել է Բերներս-Լին։
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան