Ղազախստանի ԱԳՆ. Խաչատուրովի փոփոխման գործընթացը շարունակվում է
ՀԱՊԿ անդամ երկրները շարունակում են ինտենսիվ խորհրդակցությունները կազմակերպության գլխավոր պաշտոնում Յուրի Խաչատուրովի փոփոխման նպատակով, որոշումը պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, նման հայտարարություն է արել Ղազապստանի ԱԳ նախարար Կայրատ Աբդռախմանովը։
«Ինտենսիվ կոնսուլտացիաները շարունակվում են ինչպես ՀԱՊԿ անդամ երկրների մայրաքաղաքներում, այնպես էլ գլխավոր գրասենյակում։ Վստահ եմ, որ կողմերի համար փոխադարձ ընդունելի որոշում կլինի՝ մեր կազմակերպության կանոնադրության համաձայն»,-ասել է նա։
Նախարարի խոսքով, աշխատանքներն իրականացվում են այնպես, որպեսզի խուսափեն ինչպես կազմակերպության, այնպես էլ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի գործունեության վրա հնարավոր հետևանքներից։
«Վստահ եմ, որևէ բացասական հետևանք այս իրավիճակը չի ունենա ՀԱՊԿ լայնածավալ գործունեության վրա։ Հիմա խորհրդակցությունների, բանակցությունների փուլն է, ինչը բնորոշ է ցանկացած կազմակերպության գլխավոր քարտուղարության փոփոխություն կատարելիս»,-եզրափակել է նա։
Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:
Խաչատուրովի նկատմամբ դատարանն որպես այլընտրանքային խափանման միջոց թույլատրելի է ճանաչել գրավը:
Հարակից հրապարակումներ`
- Պանկին. Հույս ունենք՝ Խաչատուրովի փոփոխումը չի ազդի կազմակերպության գործունեության վրա
- Յուրի Խաչատուրովը կոչ է արել վերջ դնել Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի կրակոցներին
- ՀԱՊԿ-ում Խաչատուրովին փոխարինելու շուրջ խորհրդակցությունները շարունակվում են. Զոհրաբ Մնացականյան
- Փաշինյանը՝ Խաչատուրովի ազատ արձակման մասին
- Յուրի Խաչատուրովի որդիները հայտարարություններ են արել
- Յուրի Խաչատուրովը վերադարձել է Մոսկվա
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին