Ուրիխանյան. Կամ սրա բացատրությունը կտրվի ԱԺ-ի կողմից, կամ ես առաջինը վայր կդնեմ մանդատը
ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հայտարարություն է տարածել՝ ԱԺ-ում երեկվա քվեարկության վերաբերյալ:
«Քվեարկության վերաբերյալ տարածված տեղեկատվությունը ճիշտ չէ: Ես գտնվում եմ Սանկտ-Պետերբուրգում, նախօրեին գրություն եմ թողել հետևյալ նախագծին կողմ լինելու մասին: Այդ պահին նախագծում եղել է միայն այսքանը, թե ինչ է ավելացվել հետո, չգիտեմ:
Կրկնում եմ՝ գրությունս վերաբերել է միայն հետևյալին: Կամ սրա բացատրությունը կտրվի ԱԺ-ի կողմից, կամ վերադառնալուն պես, ես առաջինը վայր կդնեմ մանդատը՝ այդ իսկ րոպեից սկսելով ու պահանջելով ԱԺ-ի լուծարումը, ինչին միշտ կողմ եմ հայտարարել»,-նշել է նա։
Հիշեցնենք, որ «Կառավարության տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր ՀՀԿ-ական պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանի, Վահրամ Բաղդասարյանի, Անդրանիկ Հարությունյանի հեղինակած «ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին կողմ քվեարկած պատգամավորների ցուցակը, որտեղ կողմ քվեարկածների թվում է նաև Ուրիխանյանի անունը։
Տիգրան Ուրիխանյանը «Ծառուկյան» խմբակցության անդամ է։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան