Պարզվել է, որ Ռոնալդուի մերձավորներից մեկը զբաղվել է թմրանյութերի վաճառքով
«Յուվենտուսի» հարձակվող Ռոնալդուի ընկերուհու՝ Ջորջինա Ռոդրիգեսի հայրը, թմրանյութերի վաճառքի պատճառով երկու անգամ անազատության մեջ է հայտնվել։ Այս մասին գրում է «Լենտա.ռու»-ն՝ վկայակոչելով The Sun-ին։
Պարբերականի տեղեկություններով, 69-ամյա Խոսե Ռոդրիգեսը 2003 թվականին 100 հազար ֆունտ սթեռլինիգի կոկայինի ապօրինի վաճառքի փորձի համար դատապարտվել է 11 տարվա ազատազրկման։ Այն ժամանակ ապրանքը պետք է Իսպանիայից Ֆրանսիա հասներ։ Տղամարդը վաղաժամկետ ազատ է արձակվել 2008 թվականին, սակայն շուտով կրկին հայտնվել է ճաղերի հետևում՝ այս անգամ 1,3 միլիոն դոլարի չափով հաշիշի մաքսանենգության պատճառով։ Նա դատապարտվել է 2 տարվա ազատազրման և ազատ արձակվել 2013 թվականին։
Ռոդրիգեսի դուստրը Ռոնալդուի ընկերուհին է 2017 թվականից։ Անցած տարվա նոյեմբերին նրանք դուստր էին ունեցել։