Գերմանացի անատոմիստը մահից հետո կդառնա սեփական ցուցադրության ցուցանմուշը
Գերմանացի պրոֆեսոր և պլաստինացիայի մեթոդի գյուտարար Գյունտեր ֆոն Հագենսը, որին նաև անվանում են «Բժիշկ-Մահ», ծրագրում է իր մարմինը մահից հետո հանձնել որպես ցուցանմուշ և դառնալ իր իսկ ցուցադրության մի մասը Լոնդոնում: Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին գրում է The Observer-ը։
Պրոֆեսորի կինը, ով ևս մարդաբան է, ասել է, որ ամուսինը հանձնարարել է իրեն մարմնի հետագա պլաստինացիայի գործն իր վրա վերցնել: Սկզբում նա ամուսնու ասածին կասկածով է մոտեցել: Սակայն հիմա խոստովանում է, որ ամուսնու մարմնի պլաստինացիային ինչ- որ իմաստով ավարտում է նրա կյանքի գործը:
73-ամյա Հագենսը տառապում է Պարկինսոնի հիվանդությամբ, նա հիմնել է Body Worlds շարժական ցուցահանդեսը՝ մարդկային մարմնի մասերի ցուցանմուշներով, որոնք պահպանվել են պլաստինացիայի մեթոդի շնորհիվ: Հագենսն այդ մեթոդը մշակել է 1970-ական թվականներին: