
Նախագահը հրամանագրեր է ստորագրել վեց նախարարների ազատման մասին
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել վեց նախարարների պաշտոնից ազատելու մասին։ ՀՀ նախագահի պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ պաշտոնից ազատվել են տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը, գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը, արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը, սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը։
Հիշեցնենք, որ նրանք ԲՀԿ և ՀՅԴ կուսակցությունների անդամներ են։ ԲՀԿ-ական փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կշարունակի պաշտոնավարել։