Գիտնականները հաշվարկել են՝ որքան մարդ է մահացել սելֆի անելիս վերջին 6 տարում
Հնդիկ հետազոտողները պարզել են, որ վերջին 6 տարում սելֆի անելու համար մահացել է 250-ից ավելի մնարդ, -այս մասին հայտնում է Washington Post-ը։
Նյու Դելիի հետազոտողները ուսումնասիրել են 2011թ.-ի հոկտեմբերից մինչև 2017թ.-ի նոյեմբեր ժամանակահատվածն ու պարզել, որ սելֆին մահվան ելքով է ավարտվել 259 մարդու համար։
Ամենաշատը սելֆիի սիրահարները մահացել են խեղդվելուց, այլ տրանսպորտային միջոցների հետ բախումից, բարձրությունից ընկնելով։
Սելֆիի ամենամեծ թվով զոհերը Հնդկաստանում են։ Լավ նկարներ ստանալու համար հաճախ մահանում են Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Պակիստանում։
Դժբախտ պատահարները, որպես կանոն, տեղի են ունենում թեթևամտության ու անզգուշության պատճառով։
Սելֆիի պատճառով մահացած անձանց 85 տոկոսը երիտասարդներն են՝ 10-ից 30 տարեկան։