«Ժամանակ». «Ծառուկյան» դաշինքի, ընդհանրապես ԲՀԿ-ի առաջիկա բոլոր զարգացումները համակարգելու է Իշխան Զաքարյանը
«Ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին Ազգային ժողովում խնդրահարույց օրինագծի քվեարկությանը «Ծառուկյան» դաշինքի միանալու գործում մեծ դերակատարում է ունեցել խմբակցության պատգամավոր Իշխան Զաքարյանը, ով միակն էր այս խմբակցությունից, որ միացել էր Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու գլխավոր դատախազությանն ուղղված միջնորդությանը։
«Ծառուկյան» դաշինքի և ընդհանրապես ԲՀԿ-ի շուրջ առաջիկա բոլոր զարգացումները համակարգելու է Իշխան Զաքարյանը։ Նա էլ դառնալու է Ռոբերտ Քոչարյանի և Գագիկ Ծառուկյանի հարաբերությունների կարգավորման գլխավոր դերակատարը։ Իշխան Զաքարյանի համար հակահեղափոխության հաղթանակը անձնական ունեցվածքի պահպանման և անվտանգության ապահովման միակ հնարավորությունն է»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները