Ծառուկյանն այսօր երեկոյան հանդիպում է նշանակել ԲՀԿ քաղաքական թիմի հետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր երեկոյան հանդիպում է նշանակել ԲՀԿ քաղաքական թիմի անդամների հետ՝ տեղեկանալու վերջին քվեարկության և դրան հաջորդած իրադարձությունների մասին: Այս մասին հայտարարեց Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։
Նա բացարձակ ապատեղեկատվություն է որակել մամուլում տեղ գտած լուրը, ըստ որի Գագիկ Ծառուկյանը Հայաստանում է, սակայն դիրքորոշում չի հայտնել տեղի ունեցող վերջին քաղաքական իրադարձությունների վերաբերյալ։
«Պաշտոնապես ևս մեկ անգամ նշում եմ, որ դա բացարձակ ապատեղեկատվություն է: Գագիկ Ծառուկյանն արդեն մեկ շաբաթ է մասնավոր այցով արտերկրում է և վերադառնում է միայն այսօր»,-նշել է Տոնոյանը։
Հիշեցնենք, «Կառավարության տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր ՀՀԿ-ական պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանի, Վահրամ Բաղդասարյանի, Անդրանիկ Հարությունյանի հեղինակած «ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին կողմ քվեարկած պատգամավորների ցուցակը, որտեղ կողմ քվեարկածների թվում են նաև «Ծառուկյան» և ՀՅԴ խմբակցությունների պատգամավորները։
Դրան հետևեց Փաշինյանի որոշումը՝ պաշտոններից ազատել բոլոր ԲՀԿ-ական ու ՀՅԴ-ական նախարարներին ու մարզպետներին։
Հարակից հրապարակումներ`
- ԲՀԿ-ական և ՀՅԴ-ական 6 մարզպետներն ազատվեցին պաշտոններից
- Մենք պատրաստվում ենք լուծել ճգնաժամը և կլուծենք. Նիկոլ Փաշինյան
- Ուրիխանյան. Կամ սրա բացատրությունը կտրվի ԱԺ-ի կողմից, կամ ես առաջինը վայր կդնեմ մանդատը
- Փաշինյան. ԲՀԿ-ական ու Դաշնակցական նախարարներն ու մարզպետներն ազատված են աշխատանքից
- «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծն ընդունվեց
- Նոր բան չենք առաջարկում. Արփինե Հովհաննիսյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան