Սպասողական վիճակը որքան երկարի, այնքան վատ երկրի համար. ՊԵԿ նախագահ
«Այնտեղ, որտեղ քաղաքական առումով դեռևս կայուն վիճակ չկա, բիզնեսը սպասողական դիրքեր է գրավում, և սպասում է, թե քաղաքական ինչպիսի հանգուցալուծումներ կլինեն»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով հարցին, թե համաձայն է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն տեսակետի հետ, որ արտահերթ ընտրություններ անհրաժեշտ են նաև նրա համար, որ գործարարները կայունության կարիք ունեն։
ՊԵԿ նախագահը նշեց, որ ինքը համաձայն է վարչապետի տեսակետի հետ, քանի որ սպասողական վիճակը որքան երկարի, այնքան վատ երկրի համար. «Սա որպես տնտեսագետ եմ ասում: Քաղաքական առումով ինչ գործառույթներ են անհրաժեշտ, դրանք թող քաղաքականությամբ զբաղվողներն ասեն: Ես որպես տնտեսագետ ասում եմ՝ ինչքան կարճ է այդ ժամկետը, այնքան տնտեսության համար օգուտ է»: