Ավիավթարի հետևանքով զոհվել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալ Սահակ Կարապետյանը
Ռուսաստանի գլխավոր դատախազի տեղակալ Սահակ Կարապետյանը զոհվել է Կոստրոմայի մարզում AS 350 B ուղղաթիռի վթարի հետևանքով։ Կոմերսանտին այս մասին հայտնել են ՌԴ քննչական կոմիտեից։ Ուղղաթիռում, բացի նրանից, եղել է ևս երեք մարդ, բոլորն է զոհվել են։ Գերատեսչությունը չի կարողացել բացատրել, թե Սահակ Կարապետյանը ինչպես էր հայտնվել ուղղաթիռում։
ՔԿ տվյալներով, ուղղաթիռը թռիչք է իրականացրել առանց թույլտվություն։ Այն պատկանում է «Heliport Մոսկվա» համալիրին։ Նախօրեին ուղղաթիռը Մոսկվայից ուղևորվում էր Սպասսկի գյուղ, սակայն Վոնիշևո գյուղի մոտի անտառում վթարի է ենթարկվել։
Նախնական տեղեկություններով, օդաչուն հնարավոր է մութ ժամանակ կորցրել է կողմնորոշումը։
Նշանակվել է փորձաքննություն, նաև վառելիքի որակն է ուսումնասիրվելու։ Վթարի պատճառների բացահայտմամբ զբաղվում է Միջպետական ավիակոմիտեն։ Հարուցվել է քրեական գործ։