Օսիպյանը Երևանի ոստիկանապետ է նշանակել
Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի՝ հոկտեմբերի 4-ի հրամանով ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանը։ Այս մասին Panorama.am-ին հայտնեցին ոստիկանությունից։
Նա ՀՀ ոստիկանության խորհրդակցական մարմնի (կոլեգիա) անդամ է։ Մինչ այս Ղուկասյանը ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերատիվ գծով տեղակալն էր։
Հիշեցնենք, որ հունիսի 22-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը ոստիկանության Երևան քաղաքի վարչության ու ենթակա ստորաբաժանումների ղեկավարներին ներկայացրել էր վարչության նորանշանակ պետ, ոստիկանության գնդապետ Արտակ Պողոսյանին։ Երկու ամիս անց՝ օգոստոսի 24-ին Պողոսյանն ազատվեց պաշտոնից և ուղարկվեց կադրերի ռեզերվ։
Մինչ այդ Երևանի ոստիկանապետը Սարգիս Մարտիրոսյանն էր, Օսիպյանի հրամանով պաշտոնից ազատվեց այս տարվա հունիսին։ Նա այդ պաշտոնին էր 2016-ի օգոստոսից։