Քաղաքական 13:57 04/10/2018 Հայաստան

«Հասկանալ իրականությունը, եթե արդեն ուշ չէ»

Խնդիրը  ժամկետը չէ։ Խնդիրն այն չէ, թե ե՛րբ տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Խնդիրն այն է, թե ի՛նչ կունենանք ընտրություններից հետո։

Գնում ենք ընտրությունների քաղաքական դեֆոլտի պայմաններում, որի մեջ ներգրավված են բոլոր հիմնական քաղաքական ուժերը, այդ թվում՝ ՔՊ-ն (մտովի հանեք Նիկոլ Փաշինյանին ու կհամաձայնեք ինձ հետ)։ Սա չափազանց վտանգավոր իրականություն է։ Հետևաբար՝ անելիքը, խնդիրը պետք է լինի հենց այդ իրավիճակից դուրս գալը։

Մենք պետք է խնդիր դնեինք՝ լուծել ճգնաժամը, և ոչ՝ խորացնել այն։ Երբ քաղաքական որևէ ուժ չունի ինստիտուցիոնալ  հեղինակություն, ապա չի երևում, թե ինչ խողովակներով պետք է գտնվեն երկրի դժվար խնդիրների դժվար լուծումները։ Երկրի դիմադրողականությունը կտրուկ իջնում է։ Պետական մտածողությունը, գիտակից մարդկանց (անկախ՝ նրանց  կուսակցական պատկանելությունից) ահազանգ-մտածողությունը սրան պետք է ուղղված լինի՝ իշխանության ներսում թե դրսում։    

Գնում ենք ընտրությունների՝ 80 տոկոսանոց հավանականությամբ, որ Հայաստանի հասարակությունը պատրաստ չի լինելու հնարավոր զարգացումներին։ Կառուցելու, բարեփոխելու, զարգանալու՝ գիտակցված հանրային պահանջի, ապագային ուղղված գործողությունների և կառուցողական քայլերի փոխարեն հասարակության մեծ դրական էներգիան ուղղվում է այլ հուն։ 80 տոկոսի՝ մեծ մասամբ անկեղծ ու ազնիվ մոտիվացիաները չեն ապահովագրում հնարավոր վտանգներից։ Մենք ունենք ֆիզիկական անձի վարկանիշի վրա կառուցված իշխանություն։ Սա պետությունը դարձնում է շատ թույլ, խոցելի։ Թույլ և խոցելի պետություն Հարավային Կովկասում՝ դա ողբերգությունից 5 րոպե պակաս է նշանակում։

Վախենալ քաղաքական դեֆոլտից և 80 տոկոսից

Կա տոտալ քաղաքական-հասարակական դեֆոլտ, և կա մեկ անձ՝ Նիկոլ Փաշինյանը, որն այս պահին ունի անառարկելի հեղինակություն և մոգական ազդեցություն՝ 80 տոկոսանոց։ Այս իրականությունից միայն վախենալ է պետք։ Եվ սա առաջին հերթին վախեցնող է, սարսափելի վախեցնող է հենց Նիկոլ Փաշինյանի համար։ Նա արագ ընտրություններից հետո մեն-մենակ է մնալու ՀՀ բարդագույն խնդիրների հետ՝ պատերազմի և խաղաղության, տնտեսության, արտագաղթի, ներքին կառավարելիության և այլն։ Գործել առանց քաղաքական հակակշիռների և առանց առարկող թիմակիցների՝ չափազանց վտանգավոր է։ Միառժամանակ չի լինելու որևէ զսպող մեխանիզմ։ Չի լինելու որևէ ուժ, ում հետ գոնե ձևական հնարավոր կլիներ ասել՝ բանակցում եմ, քննարկում եմ։ Իմունիտետի ազդակները, որոնք պետք է ահազանգեն որևէ վտանգի դեպքում, այս պահին պարզապես գոյություն չունեն։

Վատ պատմությունն  ու վտանգավոր  ապագան

Այն անարդարությունների չափը, միջին խավի այն սրընթաց կազմալուծումը, երկար տարիներ իշխած պսևդոէլիտայի առկայությունը, ունևոր խավի՝ առանց որևէ բարոյական ստոպի իշխումը, այն բարքերը, որոնք գերակայում էին երկրում, պետք է հանգեցնեին այս օրվան։ Ինչքա՞ն են խաբել ընտրողներին քաղաքական կուսակցությունները՝ ասել մի բան ու գնացել ստվերային գործարքների, ինչքա՞ն են քաղաքականությունը դիտել որպես բիզնես. պարզ էր, որ մի օր այդ ամենը բերելու էր նրանց տոտալ հեղինակազրկմանը։ Այդ ամբողջ կուտակվածի արդյունքում, այո, ժողովուրդը պայթեց, ու այստեղ Ն. Փաշինյանի դերակատարումը, անխոս, պատմական է։ Բայց հիմա  ձևավորվում է հաջորդ մեծ վտանգը։ Հիմնական ուրվագծերով այդ վտանգն այսպիսի տեսք ունի՝ գրեթե միակուսակցական խորհրդարան, միակուսակցական կառավարություն, մեկ անձի հեղինակության վրա կառուցված իշխանություն, որևէ հակակշռող, զսպող համակարգի բացակայություն։ Սա չի բերի զարգացման։ Սա բոլորովին այլ տեղ կտանի։

Այստեղ կարևոր է ֆիքսել, որ հարցը «հները» չեն, որովհետև հնին վերադարձ իսկապես հնարավոր չէ, և պետք չէ։ Հարցը նորի, ապագայի տարբերակներն են։ Վատ պատմությունը  արդարացում չէ՝ վտանգավոր ապագայի ընտրության համար։ Ուրիշ փաստարկներ և ուրիշ լուծումներ է պետք գտնել։ Կարևոր է ֆիքսել նաև, որ, նման զարգացումների պարագայում, օրվա պրոցեսներից և տրամաբանությունից դուրս են մնալու բազմաթիվ ընդունակ, գրագետ, աշխատանքային սոլիդ կենսագրություն ունեցող մարդիկ, որոնք չեն տեղավորվում «հնի ու նորի» սխեմատիկ պատկերացումների մեջ, սակայն կարող են օգտակար լինել երկրին՝ ամենատարբեր ոլորտներում, և իրենց պատրաստվածությամբ ու հայրենասիրությամբ առնվազն չեն զիջում բարձր հնչող ձայներին։ Նրանց խոսքն այսօր դեռ հնարավոր է խլացնել՝ ծափերի, բարձր ելույթների, համընդհանուր սոցցանցային աղմուկի մեջ, սակայն հասարակությունն աստիճանաբար զգալու է նրանց կարիքը, և շատ արագ նրանք վերածվելու են գործոնի՝ գուցեև վերցնելով ընդդիմության թափուր պաշտոնը։

Եթե խնդիր ենք դնում հեղափոխական առաջընթացի, ապա այո, ժամանակ է պետք` գործող կուսակցություններում ներքին թավշյա հեղափոխություններ իրականացնելու համար։ Բոլոր կուսակցություններում կան առողջ, գրագետ ուժեր, որոնք գուցե պետք է իրենց կուսակցություններում այլևս ունենան վճռորոշ դերակատարում։ Գուցե ընդհանրապես պետք է, որ հայտնի կուսակցությունները չմասնակցեն ընտրություններին, և նրանց փոխարեն ձևավորվեն նոր ուժեր։ Բայց դրա համար նույնպես ժամանակ է պետք։ Խնդիրը պետք է լինի մի նոր՝ առողջ համակարգ ծնելը, որին հնարավոր չի լինի մեղադրել հակահեղափոխության մեջ, որը կգեներացնի նոր մտածողություն, նոր ծրագրեր, նոր տեսլականներ և, որը կկիսի պատասխանատվությունը։ Ժամանակը պետք է առաջին հերթին հենց սրա համար։

Հակառակ դեպքում՝ միակուսակցական և միանձնյա իշխանությունը բոլորի համար է վատ՝ թե՛ հեռացողների, թե՛ եկողների, թե՛ հատկապես մեկ անձի համար։ Հիմա տրամաբանորեն պետք է կազմվի 80 հոգանոց ԱԺ ցուցակ՝ գրագետ, վստահելի, փորձառու, ունակ գործիչներից, որոնք պետք է փոխարինեն մյուս բոլոր ուժերի մեջ եղած, հաճախ՝ իսկապես գրագետ գործիչներին, պետք է կազմի նույնպիսի գրագետ ու էֆեկտիվ կառավարություն, յուրային, վստահելի հրեշտակներից բաղկացած ուժայիններ։ Սա հեքիաթ է, իսկ Հարավային Կովկասում, երբ իրատեսությունը փոխարինվում է  պետական հեքիաթներով, վերջիններս սովորաբար ծանր վերջաբան են ունենում։

Խնդիրը շատ պարզ է. եթե հետհեղափոխական իշխանությունը խնդիր դնի այս մթնոլորտում հաղթել բոլորին, այն այս պահին ներսում կհաղթի՝ բոլորին և բոլոր հարցերում։ Իսկ ի՞նչ կլինի հետո։ Ամիսներ հետո կտեսնենք, որ դա չբերեց պետության հաղթանակին։ Ի՞նչ կմնա այդ ժամանակ 80 տոկոսից՝ էական չէ, ի՞նչ տեսք կունենա այդ փուլի իշխանությունը՝ անգամ արդեն դա՛ էական չէ։  Այստեղ լրիվ ուրիշ իրականություն կարող ենք ունենալ։

Վահե Հովհաննիսյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:16
Սա նշանակում է մեկ տարով արձակուրդ ուղարկել մեր ինքնության. Աննա Հակոբյան
Աննա Հակոբյանը գրում է. «Պարզվում է երեք սոցիալական էջերով միասին վերցրած մեկ ամսվա ընթացքում ես 17-18 միլիոն դիտում կարող եմ ունենալ։...
Աղբյուր` Panorama.am
15:09
Առաջիկա շաբաթվա ընթացքում ինչքան կիջնի օդի ջերմաստիճանը
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ի ցերեկը, 26-28-ն...
Աղբյուր` Panorama.am
14:26
Կա նախնական վարկած ՆԳՆ ոստիկանության ռազմականացված ջոկատի պետի մահվան վերաբերյալ
ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության (ՊՊԳՎ) Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետ Անդրեյ Վերանյանը...
Աղբյուր` Panorama.am
14:05
Ապագան հասավ գեղարքունիքի բժշկական ամբուլատորիաներ. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք իրավապաշտպան» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանը գրում է. Ապագան հասավ գեղարքունիքի բժշկական ամբուլատորիաներ։...
Աղբյուր` Panorama.am
13:54
Խոշոր ավտովթարի ժամանակ վիրավորվել է Ֆրանսիայի դեսպանատան աշխատակիցը
Նոյեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10:50-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Հարթավան գյուղի վարչական...
Աղբյուր` Panorama.am
13:42
Օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ սպառազինության ձեռքբերման մասին ապատեղեկատվություն.ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են. «ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ, օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ պաշտպանական...
Աղբյուր` Panorama.am
13:38
Իմ խորին համոզմամբ, Հեյդարի տղա Իլհամ Ալիևն ավելի մեծ հանցագործ է. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Իմ խորին համոզմամբ, Հեյդարի տղա Իլհամ Ալիևը ավելի մեծ հանցագործ է, ես կասեի ամենաիսկական ցեղասպան,...
Աղբյուր` Panorama.am
12:43
Վերին Լարսը բաց է, իսկ Հայաստանում կա փակ ճանապարհ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
11:20
Իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ռազմականացված ջոկատի պետնի մարմինը
Նոյեմբերի 14-ին, ժամը 16։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի...
Աղբյուր` Panorama.am
10:37
Հնդկաստանում տղամարդը կենդանացել է դիակիզումից րոպեներ առաջ
Տղամարդը, որին բժիշկները մահացած են ճանաչել Հնդկաստանի Ջհունջհունու քաղաքի պետական ​​շրջանային հիվանդանոցում, դիակիզումից քիչ առաջ հանկարծակի...
Աղբյուր` Panorama.am
10:04
Ոողորմելի ստեղծագործողներ, ինչու՞ եք լալկել պաղ բերաններով վաճառասեղանին մեկնված սառած ձկների պես.Լևոն Ջավախյան
Գրող, հրապարակախոս Լևոն Ջավախյանը գրում է. Ինչու են լռում. Մերուժան Տեր֊Գուլանյան, Գուրգեն Խանջյան, Խաչիկ Մանուկյան, Աշոտ Աղաբաբյան ,...
Աղբյուր` Panorama.am
22:24
Մոդելը Քանյե Ուեսթին մեղադրում է իրեն բռնության ենթարկելու համար
America's Next Top Model ռեալիթի շոուի նախկին մասնակից, մոդել Ջենիֆեր Անը հայց է ներկայացրել ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի դեմ՝ մեղադրելով...
Աղբյուր` Panorama.am
21:52
Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել աշխարհի ամենահարուստ մարդը
Ամերիկացի միլիարդատեր, X սոցիալական ցանցի սեփականատեր, SpaceX-ի և Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել...
Աղբյուր` Panorama.am
21:35
Մայր Աթոռում կատարվել է սարկավագների ընծայման կարգը
Նոյեմբերի 23-ին Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում  և թեմերում սպասավորող վեց սարկավագների...
Աղբյուր` Panorama.am
21:15
Գորիսում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Ակներ-Գորիս» ջրատարի վրա իրականացվող...
Աղբյուր` Panorama.am
21:10
Ջիգանի դուստրը խնդրել է մորը ալևս երեխաներ չունենալ
Ռեփեր Ջիգանի ու նրա կնոջ՝ Օքսանա Սամոյլովայի յոթամյա դուստրը՝ Մայան մորը խնդրել է այլևս երեխաներ չունենալ։ «Դու էլ մեզ չես սիրի, մեր...
Աղբյուր` Panorama.am
20:43
Ողջի գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակեր
Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 23-ին, ժամը 11:46-ին  ահազանգ է ստացվել, որ Ողջի գյուղում...
Աղբյուր` Panorama.am
20:23
«Վերոնա»-ի հետ հանդիպումն ավարտվեց «Ինտեր»-ի ջախջախիչ հաղթանակով
Սերիա Ա-ի 2024/2025թթ․ խաղարկության 13-րդ տուրում Միլանի «Ինտերը» «Մարկանտոնիո Բերնտեգոդի» մարզադաշտում հյուրընկալվել էր...
Աղբյուր` Panorama.am
20:10
Տրանսգենդեր կնոջ սպանության մեջ մեղադրվողը մեղսունակության թեստ է հանձնել
Վրաստանի առաջին տրանսգենդեր կնոջ՝ Կեսարիա Աբրամիձեի առանձնակի դաժանությամբ սպանելու համար մեղադրվող 26-ամյա Բեկա Ջաիանին հանցագործության պահին...
Աղբյուր` Panorama.am
20:00
Թբիլիսիում վերսկսվել են ընդդիմության ցույցերը
Թբիլիսիում վերսկսվել են ընդդիմության բողոքի ցույցերը՝  Վրաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ, որոնց համաձայն հաղթել է...
Աղբյուր` Panorama.am
19:44
Սոչիում զգուշացրել են փոթորիկների ու բարձր ալիքների վտանգի մասին
Առաջիկա օրերին Սոչիում սպասվում ուժեղ փոթորիկներ։ Այս մասին հայտնել է  Կրասնոդարի երկրամասի ՌԴ ԱԻՆ ծառայությունը։ «Մինչև...
Աղբյուր` Panorama.am
19:19
Երևանի մի քանի վարչական շրջաններում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Աղբյուր` Panorama.am
18:45
ՄԻՊ. Կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմքերով, որոնցով տղամարդիկ երբեք չեն թիրախավորվի
Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը զբազեցնող Անահիտ Մանասյանը նոյեմբերի 23-ին Դիլիջանում մասնակցել է  «Կատարինե-Տավուշ» թիմի...
Աղբյուր` Panorama.am
18:25
Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան. Ավելի քան 100%-ով համոզված եմ, որ նման նամակ գոյություն չունի
«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը՝  «Ազադլիգ»-ն օրերս հարցազրույց էր հրապարակել Բաքվում ապօրինի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Մարգարիտա Սիմոնյանը չի բացառել, որ Բեննեթին սպանել են
«Россия сегодня»-ի и RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը չի բացառել, որ ամերիկացի փորձագետ, փաստավավերագրական ֆիլմերի հեղինակ...
Աղբյուր` Panorama.am
17:42
Էստոնիայում աշխատակիցները բախվում են զուգարանային տեռորի
Էստոնացի գործատուները սկսել են ավելի ուշադիր հետևել, թե աշխատողները որքան ժամանակ են անցկացնում զուգարաններում: Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
17:12
Աշոտյան. Գնալով նրա ինքնահարցազրույցներն էլ ավելի անորակ և «խուրդա» են դառնում
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է...
Աղբյուր` Panorama.am
16:55
ՄԻՊ-ը փաստաբանների հարկերի հարցով դիմել է ՍԴ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից ՀՀ փաստաբանների պալատին  նոյեմբերի 18-ին տեղեկացրել են, որ Մարդու իրավունքների պաշտպանը 2024...
Աղբյուր` Panorama.am
16:25
«Голос» մրցույթի մասնակիցը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով
«Голос» երգի մրցույթի մասնակից Շարիպ Ումհանովը մեկ տարում նիկհարել է 100 կգ-ով։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝...
Աղբյուր` Panorama.am
15:59
Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան
«Խորհրդակցություններ են անում, սակայն գործն առաջ չի շարժվում»,-ահազանգում է տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանն ու մանրամասնել....
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
13:31 23/11/2024

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}