2019թ. «Ավրորա» մրցանակի համար 523 թեկնածու է առաջադրվել
Լուսանկարը` Թորլեֆ Սվինսոնի/ Getty Images։
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարում է «Ավրորա» մրցանակի առաջադրումների փուլի ավարտը։
Առաջադրումների փուլը պաշտոնապես մեկնարկել է հունիսին՝ «Ավրորա» մրցանակի երրորդ դափնեկրի՝ ռոհինջա ակտիվիստ և մարդու իրավունքների պաշտպան Չո Լա Աունի անվան ազդարարմամբ, ինչից հետո ստացվել է 719 առաջադրում, որոնք ներկայացրել են 523 թեկնածուների։ Չորրորդ մրցանակի առաջադրումները կատարվել են վեց մայրցամաքներից և 72 երկրներից՝ ներառյալ Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Գերմանիան, Իսպանիան, Սիրիան, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Հայաստանը և Սինգապուրը։
IDeA հիմնադրամի հանրային կապերի բաժնից հայտնում են, որ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության և «Ավրորա» մրցանակի համահիմնադիր Նուբար Աֆեյանն այս առթիվ նշել է. «Առաջադրումների գործընթացը վերահաստատում է մարդկության նկատմամբ մեր հավատը։ Ինչպես որ մեր գոյատևումը Հայոց ցեղասպանության տարիներին կախված է եղել օտար մարդկանց բարությունից, այնպես էլ այս թեկնածուները՝ լինելով սովորական մարդիկ, ցուցաբերում են միևնույն մարդկայնությունը՝ սեփական կյանքը վտանգի ենթարկելով հանուն այլոց պաշտպանության։ «Ավրորա» մրցանակի միջոցով մենք կարող ենք մեր երախտագիտությունը հայտնել նրանց՝ աջակցելով նրանց գործին և օգնելով փրկել շատերի կյանքը»։
2019թ. «Ավրորա» մրցանակի հերոսների անունները կհայտարարվեն 2019թ. ապրիլի 24-ին: Նույն տարում ավելի ուշ դրան կհետևի Երևանում կազմակերպված միջոցառումների շարքը, որում Հայաստանը պատվի կարժանացնի մրցանակի հերոսներին և կազդարարի «Ավրորա» մրցանակի չորրորդ դափնեկրին՝ ներգրավելով բոլորին աշխարհի առավել հրատապ հիմնախնդիրների շուրջ քննարկման։
Դենիս Մուկվեգեն՝ «Փանզի» հիվանդանոցի հիմնադիրը և տնօրենը, հիվանդների հետ մասնակցում է հիվանդանոցում տեղի ունեցող խնջույքին:
Հարակից հրապարակումներ`
- «Ավրորա» մրցանակի 1 միլիոն դոլարը կօգնի 375,000 ռոհինջա փախստականների
- 2019թ. «Ավրորա» մրցանակի առաջադրումների փուլը հայտարարվում է բացված
- Նախագահը մասնակցել է «Ավրորա՝ ի պատիվ 2018թ. դափնեկրի» միջոցառմանը
- Չո Լա Աուն. «Ավրորա 2018»-ի մրցանակակիրը
- Երբ ապրում ես մահվան կողքին, ծայրաստիճան դժվար է ժպտալ. «Ավրորա 2018»-ի հավակնորդ
- Մենք ռոհինջա ենք, մահմեդական, և չենք ուզում մեր հողը փոխանցել Բանգլադեշին. «Ավրորա 2018»-ի հավակնորդ Չո Լա Աուն
- Ես անցա մի բանի միջով, որ մարդկանց դուր չէր գալիս. «Ավրորա 2018»-ի հավակնորդ Սունիտա Քրիշնան
- Դառնալ հնարավորի դեսպանը. Ավրորա 2018-ի ուղերձներից
- Ավրորայի հերոսները ոչ միայն կողքից նայում են, այլև ոտքի են կանգնում ոճիրների դեմ. Սամանտա Փաուեր
- Բակո Սահակյանն ընդունել է «Ավրորա» մրցանակի դափնեկիր, բժիշկ Թոմ Քաթինային
- «Ավրորա»-ի այս տարվա հերոսին մրցանակը կհանձնեն այգաբացին Արարատ լեռանը հնարավորինս մոտ
- «Ավրորա» մրցանակի 1 միլիոն դոլարի պարգևի են առաջադրվել երեք նվիրյալներ
- Հարութ Շիթիլյանը կդառնա «Ավրորայի» հաջորդ գործադիր տնօրենը
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում