Beeline-ի և Գործատուների միության աջակցությամբ դպրոցականները կուսումնասիրեն արևային էներգիայի կուտակման տեխնոլոգիան
Երևան. Beeline-ի և Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) համատեղ ծրագրի շրջանակում հինգ դպրոցների աշակերտները ծանոթանում են արևի էներգիայի կուտակման և օգտագործման տեխնոլոգիաներին։ Այս դասերը կազմակերպվում և անցկացվում են «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրում արեգակնային տաքացուցիչ սարքի կիրառմամբ:
Beeline Հայաստան, հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ արտաուսումնական մասնագիտական կողմնորոշման ծրագրին մասնակցում են հիմնականում 9-րդ դասարանի աշակերտներ և իրենց ֆիզիկայի ուսուցիչները։ Ծրագրի նպատակն է օգնել աշակերտներին մասնագիտական կողմնորոշման հարցում և հետաքրքրություն առաջացնել ինժեներինգի նկատմամբ։
«Ներկայիս արագ փոփոխվող տնտեսությունների շրջանում իրենց զարգացումը կարող են ապահովել այն երկրները, որտեղ աշխատուժն արագ է տեղեկանում աշխատաշուկայի պահանջներին և դրան համապատասխան ստանում կրթական համակարգից անհրաժեշտ արձագանք: Մեր ծրագիրը նպատակ ունի նվազեցնել ժամանակի ավելորդ կորուստներն երիտասարդների կարիերայի պլանավորման և ուսուցման գործընթացներում: Հայտնում եմ իմ խորին շնորհակալությունը Beeline-ին և Անդրեյ Պյատախինին մեր արդյունավետ համագործակցության համար», - ընդգծել է ՀԳՀՄ նախագահ Գագիկ Մակարյանը։
«Մենք որպես Հայաստանի խոշորագույն գործատուներից մեկը շատ լավ ենք գիտակցում պատրաստված կադրերի անհրաժեշտությունը և տեխնիկական մասնագիտությունների կարևորությունը: Այդ իսկ պատճառով ամեն բան անում ենք, որպեսզի արդեն դպրոցից երիտասարդները ծանոթանան նոր տեխնոլոգիաներին և հետաքրքրվեն այս ոլորտով։ Մենք խիստ շահագրգռված ենք այս ծրագրի հաջողությամբ և վստահ ենք, որ այն օգտակար կլինի թե՛ մասնակիցների, թե՛ Հայաստանի հասարակության համար», - դասընթացի բացման ժամանակ նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Beeline-ի և ՀԳՀՄ-ի համատեղ ծրագրի շրջանակում շուրջ 340 դպրոցականներ և իրենց դպրոցների ֆիզիկայի ուսուցիչները ստանում են տեղեկատվություն ՀՀ-ում ՏՏ և ինժեներինգ ոլորտների զարգացման միտումների և կարիերայի պլանավորման վերաբերյալ: Ծրագիրը հնարավորություն է ընձեռնում դպրոցականներին այցելել նշված ոլորտների կազմակերպություններ, մասնավորապես՝ Beeline:
Հարակից հրապարակումներ`
- iPhone XS և iPhone XS Max սմարթֆոններն արդեն հասանելի են Beeline-ի վաճառքի և սպասարկման գրասենյակներում
- Beeline-ի աջակցությամբ գործարկվել է ստարտափների համար նախատեսված StartHub.am տեղեկատվական հարթակը
- Հայաստանում Beeline-ի ղեկավարը դասախոսությամբ հանդես եկավ ՀՀ Արդարադատության ակադեմիայում
- Beeline-ի Ֆիքսված հեռախոսակապով զանգահարելն արդեն ավելի հարմար է և շահավետ
- Beeline-ում մեկնարկում է «Հաճախորդի օրը»
- Beeline Ստարտափ Ինկուբատորի ռեզիդենտներն ելույթ ունեցան ներդրողների առջև
- Beeline-ի «Սմարթ» փաթեթներին անցումը դարձել է անվճար
- Հայաստանում Beeline-ի աշխատակիցները մասնակցել են Համաշխարհային մաքրության օրվա աշխատանքներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան