Հակոբ Արշակյանը՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար
Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Հակոբ Արշակյանը նշանակվել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար: Այս մասին տեղեկացնում են նախագահի մամուլի գրասենյակից։
Հիշեցնենք, որ ԲՀԿ-ական նախարար Աշոտ Հակոբյանը զբաղեցրած պաշտոնից ազատվել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ:
Կենսագրական տվյալներ
Ծնվել է 1985թ. ապրիլի 16, Երևանում:
Կրթություն
2005 - 2009 թթ. - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի քոմփյութերային համակարգեր և ինֆորմատիկա բաժին (բակալավրիատ):
2009 - 2011 թթ. - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի քոմփյութերային համակարգեր և ինֆորմատիկա բաժին (մագիստրատուրա):
Աշխատանքային գործունեություն
2008 - 2012 թթ. «ՀԻՄԱ» նախաձեռնության համահիմնադիր անդամ, 2012 թ.-ից «ՀԻՄԱ» հասարակական կազմակերպության նախագահ:
2010 – 2012 - «Նեյշնլ Ինսթրումենթս» (National Instruments) ընկերություն, Համակարգերի ինժեներ (Systems Engineer):
2012 – 2017 - «Նեյշնլ Ինսթրումենթս» (National Instruments) ընկերություն, «Ալյանս» գործընկերների ծրագրի տարածաշրջանային ղեկավար (Տարածաշրջանն ընդգրկում է Հնդկաստանը, Ռուսաստանը և ԱՊՀ-ն, Արաբական երկրները և Աֆրիկան):
2018 թ. հունվար – մայիս - «Արաքսիս Ինժեներինգ» ընկերության հիմնադիր, գործադիր տնօրեն:
Այլ տվյալներ
2003 - 2005թթ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում:
2014թ. - «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարի», «Դեմ եմ» շարժման համակարգող խմբի անդամ:
2016թ. Ապրիլյան պատերազմի ընթացքում ծառայել է առաջնագծում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կամավորական ջոկատի շարքերում:
Կուսակցական պատկանելություն
2015 թ.-ից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր վարչության անդամ:
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու դուստր:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան