Հայաստանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի օրերին կհայտարարվի ոչ աշխատանքային
Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց առաջարկել ՀՀ Ազգային ժողովի նախագահին 2018 թվականի հոկտեմբերի 5-ին, ժամը 11:00-ին գումարել ԱԺ արտահերթ նիստ:
Նիստը կգումարվի «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը քննարկելու համար:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործադիրի նիստում հայտնեց, որ հոկտեմբերի 7-ից Հայաստանում մեկնարկում է Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովը, ուստի առաջարկվում է գագաթաժողովի կապակցությամբ երկու օր հայտարարել ոչ աշխատանքային օր: Դրա համար, ըստ վարչապետի անհրաժեշտ է օրենսդրական փոփոխություն:
«Ըստ էության, քանի որ շատ մեծ են ծավալները, ոստիկանության եզրակցությունն այն է՝ շատ ճիշտ կլինի, եթե այդ երկու օրը հայտարարվի ոչ աշխատանքային»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ 2018 թվականի հոկտեմբերի 7-ից Հայաստանում սկսվում են Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում նախատեսվող միջոցառումները: Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանում կլինեն ավելի քան 80 անդամ պետությունների և կազմակերպությունների պատվիրակություններ, այդ թվում՝ 25-ից ավելի պատվիրակությունները՝ պետության ղեկավարների մակարդակով:
Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ նման անհրաժեշտություն ծագում է, երբ հանրապետությունում կարևորագույն միջոցառումներ են անցկացվում, որին մասնակցում են պետությունների կամ կառավարությունների ղեկավարներ:
«Վերջիններիս անվտանգությունը և պատշաճ տեղաշարժը կազմակերպելու նպատակով սովորաբար կարիք է լինում փակել գլխավոր փողոցներ, ինչի արդյունքում առաջանում են անհարմարություններ քաղաքացիների համար, քանի որ երթևեկությունը դառնում է ծանր՝ շատ հաճախ ուղեկցվելով խցանումներով:
Ներկայացված նախագծի ընդունմամբ առաջարկվում է կառավարությանը լիազորել ըստ անհրաժեշտության աշխատանքային օրերը տեղափոխել նաև չորս և ավելի պետությունների կամ կառավարությունների ղեկավարների միաժամանակյա այցի դեպքում»,- նշված է նախագծում:
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանկոֆոնիայի գալա-համերգի մի մասը նվիրված է լինելու Շառլ Ազնավուրին
- Երևանում Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումին կմասնակցի ու բանախոս կլինի արհեստական ինտելեկտ Սոֆիան
- Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին Երևան կժամանի 40-ից ավելի երկրի ղեկավար, այդ թվում Մոնակոյի արքայազնը
- Ես Ազնավուրին հրավիրել էի Երևան մասնակցելու Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին. Մակրոն
- Ֆրանկոֆոնիայի գալա-համերգին ելույթ կունենա ZAZ-ը, իսկ Ազնավուրի ներկայությունը՝ անակնկալ
- Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը տոն կլինի՝ ֆրանսիական երգով, պարով, վարսահարդարման, խոհարարության դասերով
- Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը լուսաբանելու համար հավատարմագրվել է 250-ից ավելի օտարերկրյա լրագրող
- Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին ոստիկաններն իրենց մոտ հայերեն-ֆրանսերեն զրուցարան կունենան
- Սուրեն Պապիկյանը խոստանում է, որ Ֆրանկոֆոնիայի օրերին Երևանը հյուրերին կներկայանա որպես մաքուր քաղաք
- Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը Հայաստանը կդարձնի ֆրանկոֆոնիայի ինստիտուցիոնալ մայրաքաղաքը. Միկաել Ժան
- ԱԳ նախարար. Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը լինելու է կարևոր ու նաև ուրախ իրադարձություն
- Հայաստանը պատրաստ է բարձր մակարդակով անցկացնել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին