Դերասանուհի Հելեն Միրրենը՝ Եկատիրինա Մեծի կերպարում
HBO հեռուստաալիքը հրապարակել է «Եկատիրինա Մեծ» հեռուստասերիալի նկարահանումներից լուսանկար, որտեղ անգլիացի հայտնի դերասանուհի Հելեն Միրրենը ներկայացված է ռուս կայսրուհու կերպարով։ Գազետա.ռու կայքը, հղում անելով Hollywood Reporter-ին, գրում է, որ լուսանկարում կայսրուհին պատկերված է իր հարուստ զարդարված աշխատասենյակում։
Առաջին անգամ «Օսկար», «Ոսկե Գլոբուս» մրցանակների արժանացած դերասանուհի Միրրենի՝ HBO մեծածավալ նախագծում մասնակցություն ունենալու մասին հայտնի էր դարձել այս տարվա հունվարին։
Չորս սերիայից բաղկացած ֆիլմը, որի ռեժիսորն է Ֆիլիպ Մարտինը, պատմում է Եկատիրինա Երկրորդի կառավարման վերջին տարիների մասին։ Սերիալում նաև ուշադրություն է դարձվում կայսրուհու և նրա ֆավորիտ Գրիգորի Պոտյոմկինի հարաբերություններին։