Վերականգնվում է Ստեփանակերտի ամենահին փողոցներից մեկի ճարտարապետական տեսքը
ՍտեփանակերտիՀովհանես Թումանյանի անունը կրող փողոցի, որն ամենահներից է, տների ճակատների և մայթերի վերականգնման աշխատանքներն իրականացվում են մայրաքաղաքում գործունեություն իրականացնող «Ֆլորենս գարդեն» ՍՊ ընկերության հովանավորությամբ:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական տեսչության պետ Դավիթ Ավանեսյանը:
Նրա խոսքով՝ շինաշխատանքները սկսվել են 2017 թվականին և իրականացվում են մի քանի փուլերով:
«Պահպանելով փողոցի հին պատմաճարտարապետական տեսքը՝ իրականացվում են նաև մայթեզրերի և պատերի վերանորոգում, ինչպես նաև կատարվում է մայթերի սալվածք: Փողոցում տեղադրվելու են նոր գիշերային լուսարձակներ: Նախատեսված է մայթեզրերի երկայնքով տնկել ծառեր»,-նշել է Դ. Ավանեսյանը։
Նա տեղեկացրել է, որ Ստեփանակերտի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ մեկ ամիս առաջ արդեն սկսվել են նաև մայրաքաղաքի Հակոբ Հակոբյանի և Հովհ. Թումանյանի անվան փողոցների խաչմերուկից մինչև Թումանյան փողոցը հատող մայթերի բարեկարգման աշխատանքներ, որոնք նախատեսված է ավարտին հասցնել մինչև տարեվերջ:
Հարակից հրապարակումներ`
- Ստեփանակերտի ուռուցքաբանական նոր կենտրոնը շահագործման կհանձնվի հոկտեմբերին
- Վերանորոգվել է Ստեփանակերտ-Դրմբոն ավտոճանապարհը
- Ստեփանակերտում քաղպաշտպանության ոլորտներում ծրագրերի իրականացման հարցեր են քննարկվել
- Ստեփանակերտ-Շուշի ճոպանուղի է կառուցվում
- Ստեփանակերտի Թումանյան փողոցի վրա կառուցվող շենքի բնակարանները կտրվեն սոցիալական ծրագրով