ԲՀԿ-ական և ՀՅԴ-ական 6 մարզպետներն ազատվեցին պաշտոններից
Կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշումների համաձայն՝ 5 մարզպետներն ազատվեցին պաշտոններից:
Մասնավորապես, աշխատանքից ազատվեցին Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը (ՀՅԴ), Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը (ԲՀԿ), Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանը (ԲՀԿ), Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը (ԲՀԿ), Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը (ՀՅԴ), Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանը (ԲՀԿ):
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի հրամանագրերով պաշտոնից ազատվել են վեց նախարարներ՝ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը (ՀՅԴ), էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը (ԲՀԿ), գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը (ՀՅԴ), արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը (ԲՀԿ), սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը (ԲՀԿ), տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը (ԲՀԿ):
Նշենք, որ ԲՀԿ-ի կողմից առաջադրված փոխվարչապետ նշանակված Մհեր Գրիգորյանը կշարունակի պաշտոնավարել։ Նա անձամբ ցանկություն էր հայտնել մնալ և աշխատել կառավարությունում։
Հարակից հրապարակումներ`
- Պաշտոնանկ արված նախարարների թափուր պաշտոնների համար արդեն իսկ թեկնածուներ կան. նախարար
- Այս ամիսների ընթացքում իմ բոլոր հմտությունները ներդրել եմ ոլորտի զարգացման համար. նախկին նախարար
- Նախկին գյուղնախարար. Չեմ խուսափել պատասխանատվությունից
- Փաշինյան. ԲՀԿ-ական ու Դաշնակցական նախարարներն ու մարզպետներն ազատված են աշխատանքից
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին